Բաժիններ՝

Մարադոնան ուզում է դառնալ ՖԻՖԱ-ի նախագահ

«10ahora.com.ar» կայքը մեջբերում է լրագրող Վիկտոր Մարալեսի խոսքերը, ով հայտնել է, որ արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Արմանդո Մարադոնան մտադիր է առաջադրվել ՖԻՖԱ-ի նախագահի առաջիկա ընտրություններում: Ըստ լրագրողի՝ Մարադոնան ունի շրջադարձային իրադարձության կարիք և ցանկանում է ՖԻՖԱ-ի նախագահ դառնալով՝ պայքարել կոռուպցիայի դեմ: Նա մեծ հեղինակություն է, ով որևէ առնչություն չի ունենա կոնֆլիկտների հետ:

Հաշվի առնելով Մարադոնայի սկանդալայնությունը դժվար է հավատալ, որ նա չի ունենա կոնֆլիկտներ և սկանդալներ. ահա այսպես բնորոշեց միջազգային մամուլը Մարադոնայի առաջադրման մասին նորությունը:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի գործկոմը հունիսի 20-ի արտահերթ նիստում կորոշի ընտրությունների անցկացման օրը:

Սիրարփի Աղաբաբյան

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930