Բաժիններ՝

Ժաննա Ֆրիսկեի 30 լավագույն արտահայտությունները

Ժաննա Ֆրիսկեն հայտնիություն է ձեռք բերել «Блестящие» խմբի կազմում: Ապա նա անհատական կարիերա է սկսել, նկարահանվել ֆիլմերում: Cluber.com.ua կայքը կազմել է նրա լավագույն արտահայտությունների ցանկը:

1. Ամեն տարի մերկանալն ավելի դժվար է:

2. Կանայք չպիտի ամաչեն իրենց գեղեցկությունից:

3. Մարդիկ ջուրն առվից են խմում, և ոչ թե՝ աղբյուրից:

Կարդացեք նաև

4. Զարդերն ու բարձրակրունկները կանանց լավագույն ընկերներն են:

5. Եթե վստահություն կա, ուրեմն իդեալական հարաբերություններ են:

6. Ամեն ինչին պետք է հումորով վերաբերվել: Այդ թվում՝ ինքդ քեզ:

7. Շատ կոմպլեքսներ կարելի է ձեռք բերել բեմի «շնորհիվ»:

8. Ես կարծում եմ, որ ամենասեքսուալ տղամարդիկ հեռու են գեղեցիկ լինելուց:

9. Ինձ համար մարդկային և սեքսուալ հարաբերությունները նույնը չեն:

10. Կարելի՞ է անտարբեր մնալ ինքդ քեզ ստուգելու հնարավորության հանդեպ:

11. Իմ անձնական կյանքի մասին ամեն ինչ հորինում են լրագրողները: Իսկ ես վշտանում եմ:

12. Ցանկացած իրադրության մեջ փրկում են հումորի զգացողությունն ու իրականության ճիշտ ընկալումը:

13. Ես փոխվում եմ ամեն օր և երախտապարտ եմ յուրաքանչյուր կնճիռի, որ կա իմ դեմքին:

14. Այժմ ինձ խորհուրդ են տալիս տեղափոխվել կինոյի ասպարեզ: Բայց ես դա չեմ անի, ես երգչուհի եմ, և դա ինձ դուր է գալիս:

15. Քնելն իմ կյանքի ամենասիրելի զբաղմունքն է: Երկրորդ տեղում սեքսն է: Նաև պաշտում եմ շոկոլադը:

16. Կինը միշտ պետք է սիրված լինի: Եթե նրան ոչ ոք սիրում, նա զրո է:

17. Ես չեմ կարող փողոց դուրս գալ թափթփված հագնված՝ ոչ թե հանրային մարդ լինելու պատճառով, այլ նրա համար, որ ես հարգում եմ ինքս ինձ:

18. Ոչ մի կոսմետիկա չի օգնի, եթե դու գոհ չես քո կյանքից, երջանիկ չես, չար ես:

19. Այո, ես տառապել եմ տղամարդու ստորության պատճառով, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ պետք է ներել: Բացասական զգացողությունները կործանարար են:

20. Կարելի է ժամերով մնալ գեղեցկության սրահում, բոտեքս անել, բայց բոլոր խնդիրները կլինեն քո դեմքին:

21. Ես ոչինչ չեմ հաշվում: Չեմ էլ կարող: Ես մաթեմատիկայից երկուս եմ ստացել: Ես վստահում եմ իմ ինտուիցիային:

22. Չգիտես՝ ինչու, տղամարդիկ կամ ինձանից վախենում են, կամ մտածում, թե ես երկրային էակ չեմ: Իսկ ես սովորական կին եմ:

23. Եթե տղամարդը կնոջից պահանջում է լինել իդեալական նկար, ես խորհուրդ կտայի մտածել՝ արդյոք ձեզ նման տղամարդ պե՞տք է:

24. Երբեմն մտնում ես ռեստորան, տեսնում մատանիներ կրող կանանց, սակայն նրանց աչքերում երջանկություն չկա: Ես այդպես չեմ ուզում: Հավատում եմ, որ կգտնեմ իմ իրական կեսին:

25. Նախկինի նման՝ ես տղամարդկանց մեջ գնահատում եմ խելքը, հումորի զգացողությունը, հավատարմությունը, հասկանալու ընդունակությունը: Տղամարդկանց մասնագիտություններից ինձ ամենաշատը դուր է գալիս վիրաբույժինը: Շատ տղամարդկային է: Նաև դուր են  գալիս նավաստիները:

26. Ես չեմ ցանկանում անձնական կյանքս բոլորի քննարկման առարկան դարձնել: Ես իմ փոքրիկ «տունն» ունեմ, որտեղ փրկվում եմ: Այնտեղ թույլատրվում է միայն մոտ անձանց մուտքը:

27. Սիրել, հասկանալով մոտենալ, կնոջ մեջ տեսնել մարդ, անհատականություն, հարգանքով վերաբերվել նրա հոգուն. ահա այն, ինչ կարող է իր ետևից իրոք ամուր կապ բերել:

28. Կյանքի ցանկացած էտապ հրաշալի է: Միմիկայի ընթացքում հայտնվող կնճիռներում ես գեղեցկություն եմ տեսնում:  Այդ «ճիշտ» կնճիռները, որոնք հայտնվում են ժպիտի արդյունքում, մեր դեմքին կյանք են տալիս:

29. Տղամարդը կարող է տգեղ լինել, բայց այնքան անսովոր, բնական, խելացի, խոսակցության մեջ այնքան հետաքրքիր, այնքան լավ կարողանալ ներկայացնել իրեն:

30. Մի անգամ ուշադրություն դարձրի ռեստորանում: Նստած էին երկու գեր տղամարդ, որոնցից մեկը մյուսին ասում էր. «Նա ոտքերին ցելյուլիտ ունի»: Ես ցանկանում էի նրա ծոծրակին հարվածել:

Թարգմանությունը 168.am-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս