Նախարարը հասկացրեց, որ ներկա չափանիշներն աշակերտների համար ավելի ընդարձակ պայմաններ են ենթադրում: Բայց նախարար Արմեն Աշոտյանը չկարողացավ շրջանցել բուն խնդիրը և խոստովանեց, որ կա նաև ժողովրդագրական խնդիր, և աշակերտների թիվը դպրոցներում պակասել է, բայց դա չի նշանակում, թե չօգտագործվող տարածքները պետք է օտարվեն և օգտագործվեն այլ նպատակներով:
Նանոտեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ռազմի դաշտում տարբեր խնդիրների լուծումներ գտնել:
Բժիշկները ճիշտ են ախտորոշել ու հստակ իմանալով, որ հիվանդը չի ապրի, ամեն դեպքում տեղադրել են ստենտ: Ինչպես ամերիկացիներն են ասում` «just business»: Մենք պահանջում ենք արտոնագրից զրկել և դադարեցնել նման քաղաքականություն ու կանոնադրություն որդեգրած բուժկենտրոնի գործունեությունը: Նրանց աշխատաոճը միայն իրենց է հարմարեցված. պայմանագիրն աշխատում է բուժկենտրոնի օգտին` ոչ մի արտոնություն չտալով երկրորդ կողմին:
«Կասկած չունեմ, որ, եթե Օսկանյանը մնար Սերժ Սարգսյանի թիմակիցը, ապա իրեն, ինչպես շատ-շատերին, կներվեր շատ ավելի վատ բաներ, քան հիմա մեղսագրվում է իրեն»,- ասաց Կարապետ Ռուբինյանը` ավելացնելով, թե ակնհայտ է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի «Բարգավաճ Հայաստանը» ժողովրդի գիտակցության մեջ ամրապնդվի՝ որպես ընդդիմադիր ուժ: Կ. Ռուբինյանը չի բացառում նաև, որ Օսկանյանը կարող է խաղալիք լինել այս գործընթացի մեջ:
Իշխան Կարապետյանը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ նախկին տնօրեն Կարեն Կարապետյանի բարեկամն է և համարվում էր «ՀայՌուսգազարդ»-ում վերջինիս առանցքային կադրերից մեկը: Ընկերության նոր փոխտնօրեն է նշանակվել այժմյան տնօրեն Վարդան Հարությունյանի մտերիմներից մեկը՝ Գարեգին Առաքելյանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց վարչապետ Տիգրան Սարգսյանին, թե որքանո՞վ են ճիշտ այն տեղեկությունները, թե նախագահական ընտրություններից հետո գազի գինը բարձրանալու է, և արդյո՞ք ինքը կարող է երաշխավորել, որ առաջիկա 1 տարվա ընթացքում գազի գինը չի բարձրանա:
«Չեմ կարծում, որ այս դեպքը խորհրդարանի ինքնավարկաբեկման գործընթաց կարող է դիտվել: Հակառակ պարագայում` կարելի է նույն տրամաբանությամբ վարկաբեկված համարել Հայաստանի բոլոր գումարումների խորհրդարանների գոյության ժամանակահատվածը»:
«Արմավիա» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Նանա Ավետիսովան 168.am-ի հետ զրույցում հաստատել է, որ «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության հետ ձեռք է բերվել համագործակցության շարունակության համաձայնություն:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանի տնտեսական աճը 2012 թ. արդեն կազմում է 7%:
«Անհասկանալի տպավորություն եմ ստանում այդ հարցից: Ի՞նչ է սա նշանակում: Այդքան բանը, որ ԲՀԿ-ն արեց, անում է և պատրաստվում է անել, մի՞թե բավարար չէ, որ այդպիսի հարցեր չտաք` հարձնել և այլն»:
«Շուրջ տասը տարի է՝ որևիցե որսորդությամբ, որսի այցելելով չեմ զբաղվել, մեկ անգամ ձկնորսությամբ եմ զբաղվել, այն էլ՝ ոչ Հայաստանում, այլ՝ Բելառուսիայում: Ընդհանրապես, արդեն շուրջ տասը տարի է՝ որսորդությամբ չեմ զբաղվել, որևիցե տարածք չեմ այցելել, որևիցե խախտում չեմ կատարել»:
«Ես, իհարկե, կարող էի մեկնաբանել այդ հայտարարությունը, բայց այդ հայտարարության տակ որևէ ստորագրություն չկա: Չեմ կարծում, որ այս տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանն իր բնավորությունը փոխեր»,- ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«ԿԲ-ի հաշվետվությունը, մեր խմբակցության կարծիքով` ցույց է տալիս, որ ԿԲ-ն թարախապալարի նման՝ թույլ չի տալիս ՀՀ տնտեսության հետագա զարգացումը: Առանց այդ համակարգի արմատական բարեփոխման՝ հնարավոր չի լինելու ապահովել ՀՀ տնտեսության զարգացումը: Սա ճակատագրական հարց է»:
«Կողմերը շարունակում են երկրորդ ինքնաթիռի հետ կապված հարցերը (MSN 95021), որը հատուկ «Արմավիայի» համար է կառուցվել` կանխավ կնքված պայմանագրի համաձայն, որն այժմ գտնվում է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ-ի թռիչքափորձարկման կենտրոնում»,- մեկնաբանել է Մ.Մոտորնայան:
«Martini» ապրանքանիշի գովազդող դեմքը կարող է դառնալ հայ մոդել Զառա Մինասյանը: Հիշեցնենք, որ վերջերս համացանցում հայտարարություն էր տարածվել, որ «Martini» ընկերությունը փնտրում է 25 տարեկանից բարձր աղջիկների՝ ամբողջ տարվա ընթացքում իր ապրանքանիշի դեմքը լինելու համար: Հայաստանում անցկացված մրցույթի ընթացքում, որին մասնակցել էր 200 աղջիկ, ընկերությունն ընտրել է Զառա Մինասյանին: Այսօր նա, ըստ քվեարկողների, գտնվում է […]
«Պոստֆակտում ինձ հայտնի է դարձել, որ նման խոսակցություններ եղել են: Դրանք եղել են փակ քննարկումներ երկու կուսակցությունների ղեկավարների միջև: Հետագայում ինձ ասել են դրա մասին, և ես հիմա հաստատում եմ, որ դա եղել է քննարկվող տարբերակներից մեկը: Բայց հետո ինչ-ինչ պատճառներով այլ տարբերակ են ընդունել»:
Դերենիկ Դումանյանն ասել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արված դիտողությունները չափազանց սուր և տեղին են:
Ըստ «Սինոփսիս» ընկերության համանախագահ Չի Ֆուն Չանի՝ Հայաստանում «Սինոփսիսի» շաբաթը վերածվել է գեղեցիկ ավանդույթի. «Յուրաքանչյուր տարի Երևան վերադառնալով ՝ ես հնարավորություն ունեմ տոնել մեր ձեռքբերումները հայկական համայնքի հետ»,- ասել է նա:
«Հայաստանում իրավական, պետական, քաղաքական համակարգեր չկան, կա մի խաղարկված թատրոն, որպեսզի ցույց տրվի, թե դա աշխարհում ընդունված շարժուձևին համապատասխան է: Բայց մենք պետք է հասկանանք դրա էությունը: Դրա հիմքում ընկած է մի բան. Հայաստանը լրիվ արտաքին կառավարման տակ է, այնպես որ` պետք է` դատախազը կխոսի, պետք է` դատավորը, պետք է` երկուսն էլ լուռ կմնան»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե` ինչո՞ւ որոշեցիք հանձնել Վարդան Օսկանյանին, պատասխանեց. «Մենք ոչ մեկին չենք հանձնում»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումն ուղարկել է ԿԸՀ, որով նա տեղեկացնում էր պատգամավորական մանդատից հրաժարվելու իր որոշման մասին:
Բալասանյանը մտահոգություն ունի, որ Իվանովը կարող է գալ Գյումրի և շփոթության մեջ ընկնել, այդպես էլ չհասկանալով, թե ով է Գյումրիի քաղաքապետը` Վ. Ղուկասյա՞նը, թե՞ Սամվել Բալասանյանը: Ի բարեբախտություն Բալասանյանի, մեր տեղեկություններով` Ղուկասյանը համաձայնվել է դիմում գրել:
Մաթեմատիկայի տիպային խնդիրների շարքում կա այսպիսի մեկը։ Մակույկը շարժվում է գետի հոսանքին հակառակ՝ A կետից B կետը։ Գետի արագությունը 7կմ/ժ է, մակույկինը՝ 5կմ/ժ։ Իսկ A և B կետերի հեռավորությունը 15 կմ է։ Որքա՞ն ժամանակ կպահանջվի B կետը հասնելու համար։
«Թող տուն տան էն մարդկանց, ովքեր չեն լքել Սպիտակը, այլ կյանքի գնով, մեծ դժվարություններով ապրում ու երեխաներ են մեծացնում»:
Արտասահմանում, օրինակ, մի դոկտոր կամ պրոֆեսոր կարող է վարել այնպիսի մեքենա, որն անգամ բիզնեսմենը չունի, և դա նորմալ է, նա վաստակել է դա, և դա նորմալ է ընկալվում:
«ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսին, ներկա դրությամբ, շուրջ 120 տեղական, կորեական, սինգապուրյան, ռուսական, վրացական, գերմանական, իտալական և ամերիկյան կազմակերպություններ կմասնակցեն:
Հայտարարում ենք, որ Հայաստանի խորհրդարանը պետք է մերժի դատախազության միջնորդությունը Վարդան Մինասի Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:
Նարդոսի եթերային յուղն ազդեցիկ հակաալերգիկ միջոցներից մեկն է։ Այն ուժեղացնում է այլ դեղամիջոցների (բուրումնավետ յուղերի) բուժիչ ազդեցությունը։
Նախնական արդյունքներով, առաջատար է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած ընդդիմադիր դաշինքը՝ «Վրացական երազանքը», որը հավաքել է ձայների 53.44%-ը։
Հայաստանում չկա շոու-բիզնես: Հայաստանի «հայտնիների» 90 տոկոսի ներկայացրածի մեջ ոչ մի հայկականություն չկա: Չունեն շոու, քանի որ 98 տոկոսը թույլ է արվեստի տեսակետից, և չունեն բիզնես, քանի որ աշխարհի ոչ մի կենտրոնում ռեստորանում երգելը չի համարվում բիզնես: Անցյալ 20 տարիների ընթացքում հայկական շոու-բիզնեսն ամեն բան արել է հայ հանդիսատեսին հայկականից և իր մշակույթից հեռացնելու համար: