Բաժիններ՝

«Սինոփսիսի» շաբաթը կմեկնարկի հոկտեմբերի 3-ին

Հայաստանում «Սինոփսիսի» շաբաթը տեղի կունենա  հոկտեմբերի 3-6-ը, Երևանում: Միջոցառումը տոնում է բիզնեսի, կրթության և ՀՀ կառավարության համագործակցության համատեղ ձեռքբերումները: Տեղի կունենան մի շարք մրցանակաբաշխություններ և այլ հանդիսություններ: Միջոցառումը նպաստում է տարածաշրջանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը: Այդ ընթացքում նաև տեղի կունենա Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են «Սինոփսիս Արմենիա» ընկերությունից:

Ըստ «Սինոփսիս» ընկերության համանախագահ Չի Ֆուն Չանի՝ Հայաստանում «Սինոփսիսի» շաբաթը վերածվել է գեղեցիկ ավանդույթի. «Յուրաքանչյուր տարի Երևան վերադառնալով ՝ ես հնարավորություն ունեմ տոնել մեր ձեռքբերումները հայկական համայնքի հետ»,- ասել է նա: Իսկ «Սինոփսիս» ընկերության  մարքետինգի գծով փոխնախագահ և «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանի խոսքով՝ Հայաստանում «Սինոփսիսի» շաբաթվա ընթացքում տոնում են բոլոր ձեռքբերումները և տեղական և միջազգային բոլոր ընկերություններին հրավիրում են միանալու Հայաստանի տնտեսության զարգացման գործընթացին:

«Մենք հպարտ ենք, որ Հայաստանը մեր ամենամեծ գիտաարտադրական կենտրոններից մեկն է: Հայաստանում առկա բիզնես-կրթություն-կառավարություն հզոր և արդյունավետ համագործակցությունը հազվագյուտ մակարդակի վրա է: Այս կայուն գործակցությունը խթանում է Հայաստանում արդյունաբերության զարգացումը և Հայաստանի զարգացումը»,- ասել է Ռ. Գոլդմանը:

«Սինոփսիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքով՝ ՏՏ ոլորտի զարգացմանը միտված «Սինոփսիսի» բոլոր նախաձեռնությունները ներդրում են Հայաստանի երիտասարդ սերնդի կրթական համալիրի մեջ, որը մեր երկրի ապագայի կերտման ամենաարդյունավետ միջոցն է: «Սինոփսիսի» շաբաթվա շրջանակներում մենք տոնում ենք բիզնես-կրթություն-կառավարություն համատեղ ձեռքբերումները՝ ակնկալելով բարձր տեխնոլոգիաների զարգացման գործում տարիներ շարունակ նշանակալի դերակատարում ունենալ»,- ասել է Հ. Մուսայելյանը:

Կարդացեք նաև

Ձեզ ենք ներկայացնում «Սինոփսիսի» շաբաթը Հայաստանում» միջոցառումների ցանկը

  • Հոկտեմբերի 3, 11:30, «Սինոփսիս» ընկերության  համանախագահ Չի Ֆուն Չանի  դասախոսությունը ՀՊՃՀ, ԵՊՀ, ՀՌՀ, ԵՏԱ, ՀԱՀ և այլ միջազգային գործընկեր համալսարանների լավագույն ՏՏ ուսանողների համար, «Սինոփսիս Արմենիա» գիտաարտադրական կենտրոն,  գլխավոր շքասրահ
  • Հոկտեմբերի 3, 14:45, «Սինոփսիսի» շաբաթը Հայաստանում» 2012թ.-ի միջոցառումը լուսաբանող մամլո ասուլիս, Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճ
  • Հոկտեմբերի 3, 15:00, ՀՊՃՀ և ԵՊՀ շրջանավարտների 2012 թ.-ի ավարտական հանդիսավոր արարողություն, Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճ
  • Հոկտեմբերի 4, 10:00, Յոթերորդ ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան օլիմպիադա, «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտ
  • Հոկտեմբերի 4, 15:00, «ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևի»  արժանացած լավագույն ուսանողների պարգևատրման հանդիսավոր արարողություն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, նախագահական նստավայր
  • Հոկտեմբերի 4, 17:30, «Նախագահի կրթական պարգևի» հաղթողների, «ՏՏ ոլորտում լավագույն կառավարիչներ» մրցանակաբաշխության հաղթողների և Յոթերորդ ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան օլիմպիադայի մրցանակակիրների պատվին կազմակերպված մեծարման երեկո և ընդունելություն, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
  • Հոկտեմբերի 5, 10:30, «ԴիջիԹեք 12» ցուցահանդեսի մեկնարկ, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ
  • Հոկտեմբերի 6, 10:00, Համայնքային կամավորական միջոցառում՝ ծառատունկ, «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտ և ՀՊՃՀ-ին կից տարածք

Նշենք, որ «Սինոփսիս» ընկերությունը հանդիսանում է էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ) և կիսահաղորդչային ԻՍ-ի առաջատար, ընկերության ծրագրային ապահովումը, մտավոր սեփականությունն ու ծառայություններն  օգնում են ճարտարագետներին՝ հաղթահարել նախագծման, ստուգման և արտադրության ոլորտում առկա լուրջ մարտահրավերները:

1986թ.-ից ամբողջ աշխարհի ճարտարագետներն օգտագործում են «Սինոփսիսի» տեխնոլոգիաները՝ միլիարդավոր ինտեգրալ սխեմաների և համակարգերի նախագծման և ստեղծման համար: Ընկերությունն ունի ավելի քան 70 գրասենյակ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում, Ասիայում և Հնդկաստանում: «Սինոփսիսը» սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2004 թ.-ին՝ որպես «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ): «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով՝  ԷՆԱ, արտադրության համար նախագծման (ԱՀՆ) և կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) մշակման ոլորտներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս