«Martini» ապրանքանիշի գովազդող դեմքը հա՞յ է լինելու

«Martini» ապրանքանիշի գովազդող դեմքը կարող է դառնալ հայ մոդել Զառա Մինասյանը: Հիշեցնենք, որ վերջերս համացանցում հայտարարություն էր տարածվել, որ «Martini» ընկերությունը փնտրում է 25 տարեկանից բարձր աղջիկների՝ ամբողջ տարվա ընթացքում իր ապրանքանիշի դեմքը լինելու համար:

Հայաստանում անցկացված մրցույթի ընթացքում, որին մասնակցել էր 200 աղջիկ, ընկերությունն ընտրել է Զառա Մինասյանին:

Այսօր նա, ըստ քվեարկողների, գտնվում է 4-րդ հորիզոնականում: 168.am-ի հետ զրույցում  Զառա Մինասյանն ասաց, որ սկզբնական շրջանում ինքը զբաղեցրել է առաջին և երկրորդ հորիզոնականները, սակայն այսօր 4-րդ հորիզոնականում է:

«Բոլորի ձայնն էլ շատ կարևոր է: Քիչ ժամանակ է մնացել, հոկտեմբերի 7-ին մրցույթն ավարտվելու է»,- ասաց Զառա Մինասյանը: Մրցույթի կանոնների համաձայն, հանդիսատեսի քվեարկությունների արդյունքում հաղթող աղջիկները նոյեմբերի 10-ին կմեկնեն Միլան, որտեղ էլ կընտրվի «Martini» ապրանքանիշի դեմքը: Նշենք, որ հաղթողը կստանա մեկ տարի «Martini»-ի ապրանքային գովազդներում նկարահանվելու հնարավորություն և 150.000 եվրո դրամական մրցանակ:

Կարդացեք նաև

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս