Այս շաբաթվանից «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները սկսելու են մարզային այցեր կազմակերպել և տեղերում հանդիպել կուսակցության ակտիվի հետ: Առաջին նման հանդիպումը լինելու է հոկտեմբերի 12-ին, կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հարազատ Արարատ քաղաքում:
Կապանի բնակիչների փոխանցմամբ` այս օրերին Ա. Օհանջանյանը Կապանում չէ, և չեն կարող ասել, թե որտե՞ղ է գտնվում: Նրանց խոսքով` Կապանի մսի կոմբինատի նախկին սեփականատերն ամիսներ առաջ ենթարկվել էր սրտի վիրահատության: Բնակիչները նաև նշեցին, որ Ա. Օհանջանյանը մի քանի տարի առաջ Սյունիք գյուղական համայնքում, որտեղ գտնվում է նաև նրա տունը, կառուցել էր պահածոների գործարան և, բացի այդ, բացել էր մսի մթերման կետ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` հիմա ՀԱԿ-ում ակնկալում են, որ ԲՀԿ-ն էլ կողմ կքվեարկի իրենց կողմից ներկայացված որոշման նախագծին: Թե իրականում ի՞նչ դիրքորոշում կորդեգրի ԲՀԿ-ն` պարզ կդառնա միայն քվեարկության ժամանակ, քանի որ ԲՀԿ խմբակցության որոշ անդամներ շատ ծանր են տանում Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված ցանկացած քննարկում:
Այս տարի ֆիզիկայի Նոբելյան մրցանակակիրներն արդեն հայտնի են: Ստոկհոլմում հայրարարվել են նրանց անունները, պատվավոր մրցանակը այս տարի ստացել են Սերժ Արոշը (Ֆրանսիա) և Դևիդ Ուայլենդը (ԱՄՆ): Այս մասին տեղեկացնում է RBK-ն:
Օրերս Կապանի քաղաքացի Ռ. Ավետիսյանը Վահանավանքի մոտակայքում` անտառում սունկ հավաքելիս, երկնաքար է հայտնաբերել: Մեզ հետ զրույցում Ավետիսյանի որդին ասաց, որ հայտնաբերված քարը համապատասխանում է երկնաքարին բնորոշ հատկանիշներին. այն ժանգագույն, մուգ դարչնագույն է, մակերեսին կան ծալքեր, փոսեր, իսկ կողմնացույց մոտեցնելիս սլաքը շեղվում է: Նշենք նաև, որ երկնաքարը հարվածից մասերի է բաժանվել:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն՝ հանրապետությունում արձանագրված ամենատարածված հիվանդություններն այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում զգալիորեն աճել են։
«Դուք արդեն մի քանի անգամ եք Հայաստանում, սիրում եք Հայաստան այցելել»` հանրային հեռուստատեսության թղթակցի հարցին ՈՒԵՖԱ-ի նախագահը պատասխանել է. «Ես սիրում եմ մարդկանց, ես Հայաստան եմ գալիս իմ ընկերոջ`ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մոտ: Ես մարդկանց հետ եմ սիրում շփվել»:
«Ընդամենը ևս մեկ անգամ մեր երկրում իրավական համակարգի նկատմամբ ձևավորվելու է անվստահություն, Հայաստանը ստանալու է հերթական չափալախները դրսից, և մենք, գլուխներս կախ, ամոթ վիճակում կանգնելու ենք միջազգային իրավունքների տարրական սկզբունքները խախտելու առաջ»:
Մինչ հիմա բոլորն էլ գիտեն ԲՀԿ-ի տեղը, այլ խնդիր է, որ ԲՀԿ-ն առանց տեղը փոխելու` ցանկանում է ցույց տալ, թե ինքը նոր տեղում է: Քանի դեռ իր տեղը ցույց չի տալիս, դժվար թե իրեն որևէ մեկը հավատա: Տվյալ պարագայում չեմ ցանկանում կրկնել «մերկ արքայի» պատմությունը` եթե արքան մերկ է, բոլորն էլ տեսնում են դա:
Առաջիկայում տրանսպորտային միջոցների հսկման համալիր ծրագիր կստեղծվի, որը հնարավորություն կտա GPS-ի միջոցով իմանալ, թե որտեղ են գտնվում տարբեր կառույցների մեքենաները:
Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող ամենալուրջ վտանգն այսօրվա անօրինակարգ իշխանությունների գոյությունն ու գործունեությունն է, և ոչ մի արձանագրություն ավելի չի վտանգում մեր ինքնիշխանությունն այնքան, որքան չընտրված իշխանությունը:
Ալբերտ Օհանջանյանը Կապանի Մսի կոմբինատի նախկին տնօրենն է, ով մրցույթով հաղթող էր ճանաչվել բանակին մսամթերք տրամադրելու համար:
Սակայն Ա. Օհանջանյանը մսի կոմբինատն արդեն մեկ տարի է` վաճառել է «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրեն Մաքսիմ Հակոբյանին:
Այս օրերին «Դալան» գալերեայում ցուցադրվում է աբստրակցիոնիստ Լևոն Վարդանյանի (Լեո-Լեո) «Մոնոքրոմ էմոցիաներ» ֆիգուրատիվ նկարչության շարքը:
Ամենամյա «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի նույնպես տեղի ունեցավ աշնանը` հոկտեմբերի 5-7-ը, սակայն նոր հասցեում` Մերգելյան ինստիտուտի տարածքում: Ցուցահանդեսին մասնակցում էին հայաստանյան և արտասահմանյան ավելի քան 120 ընկերություններ, որոնք ցուցադրում էին տեխնոլոգիական ոլորտում առկա իրենց նորագույն ու հետաքրքիր լուծումները: Միջոցառման կազմակերպիչները նպատակ ունեին այս կերպ վերականգնել Մերգելյան ինստիտուտի երբեմնի գիտաարտադրական կենտրոնի համբավը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների […]
«Գագիկ Ծառուկյանը 2011թ. ստորագրել է հայտարարություն, որտեղ նշված է, որ ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն 2013թ. նախագահական ընտրություններին պաշտպանելու են գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, և ստորագրված է այդ հայտարարության տակ Գագիկ Ծառուկյանի կողմից, որևէ այլ պաշտոնական հայտարարություն ԲՀԿ առաջնորդը չի արել: Ես էլ երբեք կանխատեսումներով հայտնի չեմ եղել»:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, նախատեսում է կույրերի և տեսողական խնդիրներ ունեցողների երեք դպրոցներին ապահովել բրայլյան դիդակտիկ նյութերով: Արդեն կնքվել է համապատասխան պայմանագիրը «Հանգրվան» հասարակական կազմակերպության հետ, ըստ որի Լեհաստանում կպատրաստվեն և Հայաստան կառաքվեն շուրջ յոթ միլիոն դրամի 14 անուն անհրաժեշտ նյութերը:
Ինչպես հայտնի է, ցանկացած օրենքի նախագիծ գնահատվում կառավարության կողմից՝ տարբեր ոլորտների վրա ազդեցության մասով։ Սա նորմալ գործընթաց է, սակայն դրա զուտ մեխանիկական իրականացումը երբեմն զավեշտալի դրսևորումներ է ստանում։
Արևմուտքը հանդուրժում և անգամ հովանավորում է այս ռեժիմին, որովհետև ռեժիմի ազդեցիկ անդամների վրա իրենք ունեն հսկայածավալ կոմպրոմատ, ինչն էլ թույլ է տալիս իրենց ուզած որոշումները կորզել հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերում, կամ իրենց կողմից ֆինանսավորվող միջազգային կորպորացիաների միջոցով տիրանալ մեր երկրի ընդերքի բնական պաշարներին` հակառակ Հայաստանի ազգային շահերի:
Դեռ հարցական է, թե ո՞վ է մեզ խաբել, Հունգարիա՞ն է մեզ խաբել, թե՞ Ադրբեջանն է խաբել Հունգարիային: Այս իրադրության մեջ, կարծում եմ, ավելի ճիշտ կլիներ գտնել ոչ ստանդարտ մոտեցումներ և գնալ Հունգարիայի հետ մերձեցմանը և միասին հանդես գալ Ադրբեջանի դեմ: Դա կլիներ ավելի ճիշտ
Հունգարական ATV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, թե Հունգարիայի ժողովուրդը մեր թշնամին չէ, չնայած այն սխալ որոշմանը, որ ընդունել է պաշտոնական Բուդապեշտը:
Մեր տեղեկություններով` Հայաստանից հեռացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաջին գործադիր տնօրեն, ՀԱԿ անդամ Մանուշակ Պետրոսյանը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը երկարատև բացակայությունից հետո Հայաստան պետք է գար հոկտեմբերի 7-ին, սակայն նրա կուսակիցները 168.am-ի հետ զրույցում ասել են, որ նրա վերադարձը մեկ օրով հետաձգվել է, և Քոքոբելյանը Հայստանում կլինի միայն այսօր ուշ երեկոյան:
Միջոցառումը պաշտոնական առումով բավական անշուք է ստացվել, քանի որ ՀՀ երկրորդ քաղաքի օրվա տոնակատարությանը չի մասնակցել հանրապետական նշանակության որևէ պաշտոնյա, ԱԺ ոչ մի պատգամավոր, նույնիսկ Գյումրիից ընտրված կամ գյումրեցի: Քաղաքի օրվան չեն մասնակցել նաև Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը և Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը:
«Հանրապետություն» կուսակցության անդամները 168.am-ի հետ զրույցում տեղեկացրին, որ կուսակցության համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում: Հենց այդ ժամանակ էլ կորոշվի, թե ինչ ձևաչափով է կուսակցությունը մասնակցելու նախագահական ընտրություններին:
«Բոլոր պարագաներում ենք մենք ակտիվ լինելու, մի դեպքում դա կարող է սեփական թեկնածուով լինի, մյուս դեպքում կարող է մեկին սատարելու եղանակով»,- ասել է «Հանրապետության» ներկայացուցիչը:
168.am-ն այսօր դիմեց Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` խնդրանով մեզ տրամադրել դեղորայքի գծով պետգնումների ոլորտում իրավախախտ ընկերությունների ցանկը:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ընտանիքի անդամների, հարազատների ու նրա երաժշտության բազմահազար երկրպագուների հետ վերջին հրաժեշտն են տվել հայ երաժշտարվեստի մեծ երախտավոր Էդվարդ Միրզոյանին:
«Եթե հարված գնար պատվիրատուի ուղղությամբ, ես կասեի՝ կա այդ լուրջ կամքը՝ պայքարելու «կոռուպցիայի» դեմ: Պատվիրատուն նա է, ով ուղղակի գնումներ է իրականացնում, օրինակ՝ նախարարությունները»,- ասում է ՄԶՄԿ փորձագետը։
«Քաղաքականությունն՝ ինքն անբարոյականություն է, ամեն ինչ կարող է լինել: Եթե այստեղ գնում են բազմակոմբինացիոն քայլեր, ես դժվարանում եմ ասել: Ո՞վ է զբաղվել սրանով, ի՞նչ քաղտեխնոլոգներ են կանգնած սրա հետևում, դժվարանում եմ ասել: Բայց, երբ մարդը վեր է կենում և շատ լուրջ դեմքով ասում է. «Մենք կպարզենք, թող պարզվի` նա գողացել է, թե ոչ..», դա պարզապես մանկական հիվանդություն է` ինֆանտիլիզմ»:
Այս արձանագրության վավերացումը չափազանց կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար, քանի որ այն նախատեսում է, որ ՀԱՊԿ անդամ երկրներն իրենց տարածքում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտ կարող են տեղակայել միայն ՀԱՊԿ անդամ մյուս բոլոր երկրների գրավոր համաձայնության դեպքում: