 
                        Գարեջրի գետեր` Գյումրիում
 
                                    Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լիազորությունները ավարտվում են նոյեմբերի 12-ին: Դրանից հետո է միայն ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը ստանձնելու քաղաքապետի լիազորությունները: Սակայն վերջինս այլևս չի ցանկանում այդքան սպասել և, մեր տեղեկություններով, երկրի բարձրագույն իշխանությանը խնդրել է քաղաքապետի պաշտոնն ավելի շուտ ազատել իր համար:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Վ. Ղուկասյանին պարտադրել են հոկտեմբերի 9-ին դիմում ներկայացնել և կամովին ազատել քաղաքապետի պաշտոնը: Սա, բացի քաղաքապետի պաշտոնը մեկ ամիս առաջ զբաղեցնելուց, Ս. Բալասանյանին հնարավորություն կտա, որպես Գյումրիի քաղաքապետ ընդունել հոկտեմբերի 12-ին Գյումրի ժամանող ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովին:
Բալասանյանը մտահոգություն ունի, որ Իվանովը կարող է գալ Գյումրի և շփոթության մեջ ընկնել, այդպես էլ չհասկանալով, թե ով է Գյումրիի քաղաքապետը` Վ. Ղուկասյա՞նը, թե՞ Սամվել Բալասանյանը: Ի բարեբախտություն Բալասանյանի, մեր տեղեկություններով` Ղուկասյանը համաձայնվել է դիմում գրել:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        