Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը շեշտեց, որ ընթերցողների սպասարկման, ինչպես նաև ֆոնդերի օգտագործման միասնական էլեկտրոնային համակարգի ներդրումը չափազանց կարևոր խնդիր է, ուստի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի խնդրանքը՝ այդ նպատակով տրամադրել 20-25 համակարգիչ, Կարապետյանների ընտանիքի կողմից երկար չի քննարկվել: Ա
Գրեթե հավասար հետաքրքրություն կար նաև այն հարցի առնչությամբ, թե ինչո՞ւ այդ կարևոր հարցի քննարկման ժամանակ Հանրապետությունում չէ Վարդան Օսկանյանի կուսակցության ղեկավարը` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ԲՀԿ քաղխորհուրդն իր տարածած հայտարարության մեջ հավաստիացումներ էր տվել, թե կանգնած են Վ. Օսկանյանի կողքին:
Լայնածավալ և բազմակողմանի ուսումնասիրության ընթացքում ՏՄՊՊՀ-ը հաշվարկել է, որ բուժհաստատությունների նման վարքագծի հետևանքով պետական բյուջեին պատճառվել է ավելի քան 1,5 միլիարդ դրամի վնաս, ընդ որում խոսքը վերաբերում է միայն առողջապահական հաստատություններին: Բնականաբար կան նաև այլ կառույցներ, որոնց ևս պետական միջոցներ են հատկացվում դեղորայքի գնման նպատակով:
«Այո՛, այստեղ ինչ-որ հարցեր կան, և հարցերի պատասխաններն ամբողջական կլինեն, երբ Խաչիկ Քոքոբելյանը վերադառնա»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Հատուկ նրա համար բացատրում ենք՝ հենց այդ ընտանիքի անդամ մարզիկներն են, որ աշխարհում մշտապես բարձր են պահում Հայաստանի պատիվը, հենց այդ մարզիկներն են, որ օտար երկրներում բազմիցս հնչեցնում են մեր հայրենիքի օրհներգը, հենց նրանց պատվին է, որ բարձրացվում է Հայաստանի ազգային դրոշը, այդ թվում նաև թշնամական երկրներում՝ Թուրքիայում, Ադրբեջանում: Մեր պայքարն էլ մեր հաղթանակներն են, այո՛ մեր հայրենիքի համար մենք էլ հաղթանակներով ենք պայքարում:
Հեռուստատեսությունը բոլորովին այլ մարդ է ստեղծում, մշակույթն այլ մարդ է դաստիարակում, կրթությունն՝ այլ: Մենք այսօր, մեր իսկ հասարակության շերտերի մեջ ունենք շատ բացեր: Պետք է լինի ընդհանուր ճանապարհ, որով պետք է անցնեն բոլորը: Կարևոր չէ լինել լավ գիտնական, լավ երաժիշտ, պետք է բոլորը լինեն լավ քաղաքացի: Մենք հաճախ կոչ ենք անում՝ գնալ Եվրոպա: Բայց նա անհաստատ, անկայուն «մարդ» է, նա ապացուցեց, որ կացնով մարդ է: Մենք պետք է հստակ իմանանք՝ ի՞նչ ենք անում և ինչի՞ համար:
«Քանի որ ֆեյսբուքում համեմատաբար քաղաքական մտածելակերպ ունեցող մարդիկ են, իմ նպատակը եղել է ֆեյսբուքը քաղաքականացնելը: Թե չէ ֆեյսբուքով հեղափոխություն անելու համար առնվազն տասը տարի աշխատել է պետք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
168.am-ի ԲՀԿ-ական աղբյուրների փոխանցմամբ` Գ.Ծառուկյանը նախագահ Սերժ Սարգսյանից 10 օր ժամանակ է խնդրել` կողմնորոշվելու և վերջնական դիրքորոշում հայտնելու համար: Ըստ Ս. Սարգսյանի հետ պայմանավորվածության, ԲՀԿ նախագահը կամ հայտարարելու է, որ նախագահական ընտրություններում սատարում է գործող նախագահին, կամ` ընտրություններում անձամբ առաջադրվելու իր որոշման մասին:
ՀՀ քաղաքացիներից և կազմակերպություններից ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն ստացել և ուսումնասիրել է 31 դիմում-բողոք, որոնք վերաբերել են հեռուստառադիոընկերությունների հաղորդումների անորակ լինելուն, լեզվի անաղարտության խնդրին, անբարեխիղճ գովազդ հեռարձակելուն և այլն: Մեկ բողոք վիճարկվել է դատական կարգով:
Իվանիշվիլիի հաղթանակը պարտադիր չէ, որ վատ լուր լինի Արևմուտքի համար: Ըստ էության, դա կօգնի Եվրոպական Միությանը և Միացյալ Նահանգներին՝ հարթել ևս մեկ կնճիռ Ռուսաստանի հետ հարաբերություններում, որոնք մեծ հարված ստացան 2008 թ. ռուս-վրացական պատերազմից հետո:
Գրիգոր Բարսեղյանի տեղեկացմամբ՝ նոր ստեղծվող կառույցն ասես կամուրջ կլինի բիզնեսի և բուհի միջև, քանի որ այստեղ կկարողանան ոչ միայն տեսական գիտելիքներ ձեռք բերել, այլև գործնականում կիրառել դրանք:
Մենք դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ խոստացել էինք կրթությունը դարձնել հնարավորինս մատչելի: Այստեղ է նաև կրթության նախարարը: Մենք արդեն պայմանավորվել ենք արագ մշակել մեխանիզմներ, որոնք թույլ կտան բոլոր այն ուսանողներին, ովքեր ցանկանում են ուսումը շարունակել բուհերում, բայց բավականաչափ վճարունակ չեն, խնդիրներ չունենալ: Մեր համոզմունքն է՝ Հայաստանում չի կարող լինել գեթ մեկ լավ սովորող երիտասարդ, ով ուսման վարձի պատճառով չկարողանա շարունակել ուսումը: Սա ես համարում եմ սկզբունքային հարց, և այդ հարցը մենք հիմա լուծում ենք արմատապես:
Բետոնապատ սառը տան պատից կախված ժամացույցի զարկերը ծանր լռության մեջ մուրճի հարվածի պես գամվում են ուղեղիս մեջ:
«Մենք պետք է մեր քաղաքացիներին վստահեցնենք, որ այդ սարքերը ճշգրիտ են աշխատում, սերտիֆիկացված են և ճիշտ տեղերում են տեղադրված, – ասել է Տիգրան Սարգսյանը
Ես ընդամենը տղամարդ տղա եմ, ի՞նչ գողականի մասին ա խոսքը: Խոսում են գողականի մասին` առանց հասկանալու, թե դա ինչ ա նշանակում: Եթե մարդը ունի հեղիանակություն, դա չի նշանակում, որ ինքը գողական մարդ ա: Լիքը բաներ կա, որ մի հատ մարդ կբերեմ, էդ լրատվության համար դասընթացներ անենք, թող սովորեցնի…
«Տանգո» ընկերությունը 20 միլիարդ 692 միլիոն դրամի մի մասը կվճարի գույքի տեսքով:
Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիա ստեղծելու ծրագիրն արժե 6 մլն դոլար, որից 3 միլիոնը հատկացրել է ամերիկյան կողմը, իսկ 3 մլն էլ` Հայաստանի կառավարությունը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը և «National Instruments» ընկերությունը՝ յուրաքանյուրը 1-ական մլն դոլար:
Քիչ առաջ ԱԺ-ն 70 կողմ և 6 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց 2011թ. բյուջեի կատարողականը:
«Սթար» խանութների ցանցի նախկին տնօրեն Վահան Քերոբյանն աշխատանքը թողնելուց հետո սկսել է ժամանակ հատկացնել բլոգերությանը և tert.am-ի բլոգում պարբերաբար հոդվածներ է հրապարակում՝ հիմնականում բիզնես և տնտեսական հարցերի վերաբերյալ։
Շատ բաներ կան, որոնք ինձ այսօր դուր չեն գալիս և անգամ անհանգստացնում են: Բայց խոսելիս նախընտրում եմ խոսել այն բաների մասին, որոնք ինձ դուր են գալիս: Բողոքելը հեշտ է, և դրա համար բողոքողները շատ են: Ես ավելի գնահատում եմ այն մարդկանց, ովքեր լուռ իրենց գործն են անում. դա բողոքի ու անհամաձայնության ամենաարդյունավետ ձևն է:
Եթե գործը ստանձնել ես` մի՛ փորփրիր մեղավորներին, աշխատի՛ր ու գործդ արա: Սա սկզբունքային մոտեցում պետք է լինի: Ցեխ նետել նախորդի վրա պետք չէ: Եկեք նստենք, քննարկենք, դատենք, տեսնենք` ի՞նչ պետք է անենք, որ մի քայլ առաջ գնանք: Չեմ ուզում խղճիս դեմ գնալ ու մեղավորներ փնտրել, կասկածներ հայտնել:
«Ամենահեշտ պատասխանն այդ հարցին այն է, որ ես երբեք գլուխ չեմ հանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և երբեք չեմ եղել նրա երկրպագուն, և չգիտեմ այդ հարցի պատասխանը: Սակայն, ի տարբերություն Գալուստ Սահակյանի, ես հավատում եմ, որ այդ հայտարարությունը Քոչարյանն է արել»:
Եթե ԱՄՆ-ին և ՌԴ-ին պետք է Հայաստանի աշխատուժը, մարդկային ռեսուրսները, նրանք անարգել վերցնում են այն, ինչ իրենց անհրաժեշտ է: Իսկ թե ինչ է մտածում այդ մասին Հայաստանի կառավարությունը, անթույլատրելի է համարում, թե մտահոգիչ, այս դեպքում իմաստ չունի քննարկել:
Հյութը չի կարելի օգտագործել լեղապարկի, լյարդի, երիկամների, սրտի ծանր հիվանդությունների, ցիստիտի, թութքի սուր ընթացքի դեպքում։
Հիմա այս իրավիճակում, երբ ամեն ինչ հեղհեղուկ է, բոբիկանալը և մեջ ընկնելը բավական անլուրջ խաղ է անգամ այն խաղացողների համար, ովքեր կանոնները պահպանելով են խաղում, առավել ևս նրանց համար, ովքեր չեն ուզում պահպանել այդ կանոնները: Կրկնում եմ` այսօր շատ ճակատագրական պահ է մեզ համար:
Երեկ այդ տրամաբանության շրջանակներում տեղի ունեցավ հերթական «միջոցառումը»՝ արդեն բարի ավանդույթ դարձած ջղային խորհրդակցության ձևաչափով։ Ջղայնացողն այս անգամ ոչ թե նախագահն էր, այլ վարչապետը։
Ինչքան էլ այդպիսի անբարոյական երևույթների հանդիպում ենք քաղաքականության մեջ, բայց, միևնույն է` շատ արտառոց կլինի, եթե ՀԱԿ-ը պաշտպանի Ծառուկյանի թեկնածությունը: Իսկ եթե Ծառուկյանը պաշտպանի ՀԱԿ-ի ներկայացուցչի թեկնածությունը, նույնպես արտառոց կլինի, որովհետև կստացվի, որ Կոնգրեսի թեկնածուն օլիգարխիայի թեկնածու է դառնում:
Նախարարը հասկացրեց, որ ներկա չափանիշներն աշակերտների համար ավելի ընդարձակ պայմաններ են ենթադրում: Բայց նախարար Արմեն Աշոտյանը չկարողացավ շրջանցել բուն խնդիրը և խոստովանեց, որ կա նաև ժողովրդագրական խնդիր, և աշակերտների թիվը դպրոցներում պակասել է, բայց դա չի նշանակում, թե չօգտագործվող տարածքները պետք է օտարվեն և օգտագործվեն այլ նպատակներով:
Նանոտեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ռազմի դաշտում տարբեր խնդիրների լուծումներ գտնել:
Բժիշկները ճիշտ են ախտորոշել ու հստակ իմանալով, որ հիվանդը չի ապրի, ամեն դեպքում տեղադրել են ստենտ: Ինչպես ամերիկացիներն են ասում` «just business»: Մենք պահանջում ենք արտոնագրից զրկել և դադարեցնել նման քաղաքականություն ու կանոնադրություն որդեգրած բուժկենտրոնի գործունեությունը: Նրանց աշխատաոճը միայն իրենց է հարմարեցված. պայմանագիրն աշխատում է բուժկենտրոնի օգտին` ոչ մի արտոնություն չտալով երկրորդ կողմին: