Էս տասը տարի է՝ որսով չեմ զբաղվում
168.am-ը ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից հետաքրքրվեց` ճի՞շտ է, որ դուք սիրում եք որսորդությամբ զբաղվել, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Շուրջ տասը տարի է՝ որևիցե որսորդությամբ, որսի այցելելով չեմ զբաղվել, մեկ անգամ ձկնորսությամբ եմ զբաղվել, այն էլ՝ ոչ Հայաստանում, այլ՝ Բելառուսիայում: Ընդհանրապես, արդեն շուրջ տասը տարի է՝ որսորդությամբ չեմ զբաղվել, որևիցե տարածք չեմ այցելել, որևիցե խախտում չեմ կատարել»:
Իսկ ինչ վերաբերում է վերջերս Խոսրովի արգելոցում տեղի ունեցած աղմկահարույց դեպքին, ապա Ա. Հարությունյանը նշեց. «Այս վերջին շրջանում, իսկապես, լայն արձագանքներ ստացվեց այս կապակցությամբ, նույնիսկ եղան ոչ մասնագիտական քննարկումներ, անհարկի աղմուկ, և այլն, բայց մենք պատրաստ ենք այս խնդիրը մինչև վերջ հասցնելու, համագործակցելու հանրային կառույցների, հասարակության հետ, այդ համագործակցությունը երբեմն վեր է ածվում փոխադարձ մեղադրանքների, ինչը մեր կողմից ընդունելի չի, և մենք հայտարարում ենք, որ այս կապն, իսկապես, պետք է ամրապնդվի, որ մենք կարողանանք այն պրոցեսները, որ սկսել ենք, մինչև վերջ հասցնել»: