Դերոն դերի մեջ է

ՀՀ առողջապահության (ԱՆ) նախարար Դերենիկ Դումանյանը հանձնարարել է ստեղծել դեղերին վերաբերող դժգոհություններն ու բողոքներն ուսումնասիրող հանձնաժողով: Նախարարությունից տեղեկացնում են, որ երեկ երեկոյան կայացած ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստի ընթացքում Դումանյանը պահանջել է ուժեղացնել հսկողությունը կեղծ, ժամկետանց և անորակ դեղերի բացահայտման նկատմամբ:

Նախարարի աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը կոլեգիայի նիստի ժամանակ նշել է, որ առողջապահության ոլորտի առաջնահերթ խնդիրները վերաբերում են պետական վերահսկողության անարդյունավետությանը, դեղորայքային քաղաքականությանը, գնումների պլանավորման և իրականացման բացթողումներին, բուժօգնության մատչելիության ապահովմանը և անվճար բժշկական օգնությանն ու սպասարկման ոլորտին:

Նիստի ընթացքում Դերենիկ Դումանյանն ասել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արված դիտողությունները չափազանց սուր և տեղին են:

ԱՆ կայքից նաև տեղեկանում ենք, որ նախագահի հանձնարարականների կատարման ուղղությամբ հանձնարարականներ են տրվել նախարարության ստորաբաժանումներին:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս