«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանն է։
«Հիմա 1 ամիս անցել է: Արդյո՞ք տեսել եք, որ ՀՀ ԱԺ-ն կանչի իր կոլեգաներին և հանդիպում ունենա: Դրա փոխարեն՝ գործող կառավարության ղեկավարը չշնորհավորեց Արցախի նախագահին՝ ասելով՝ դե, շնորհավորելու բան չկա, և այլն: Բա այդ ինչի՞ մի հատ ռիսկ չեն անում: Վա՞խ կա, որ կարող է ինչ-որ մեկն իրենց ծեծի, թե՞ խոստումներ ունեն տված»,- ասաց նա:
«Երաշխավորության գաղափարն այն մասին չէ, որ դատավորը պարտադիր պետք է ճանաչի երաշխավորներին: Ի՞նչ կարող է լինել առավել մեծ հեղինակության մասին, քան Կոլումբիայի նման երկրում նախագահ դառնալը: Մարդն ասում է՝ ես իմ խոսքն եմ դնում սեղանին: Բավականին մեծ գումար առաջարկված գրավը, երաշխավորների անձը, տնային կալանքը, որը գրեթե կալանքին հավասար բան է, փաստորեն որևէ նշանակություն չունեցան: Էլ չենք խոսում առհասարակ Արմեն Աշոտյանի անձի ու նրա հեղինակության մասին»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ այսօր իրավիճակը լարված էր։ Մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա էին իրականացնում շենքի բակում, ապա ներխուժեցին շենք և Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանից սկսեցին պահանջել իրենց խնդիրների լուծումն այն դեպքում, երբ Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել ոչ թե Սամվել Շահրամանյանը, այլ Նիկոլ Փաշինյանը՝ դեռևս 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում։
Հոկտեմբերի 19-ին Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն էր տարածել, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն արցախցիներին հուզող մի շարք հարցերի վերաբերյալ հրապարակային մեկնաբանությամբ է հանդես գալու:
«Մնում է միայն ԱԺ նախագահի պաշտոնակատարը ինչ-որ հրատապությունից ելնելով՝ նիստ հրավիրի, ինքն էլ չի տեսել դրա անհրաժեշտությունը։ Մենք պատգամավորներով մեկ անգամ հանդիպել ենք, յուրաքանչյուրն իր ասելիքն ասել է, ինչ քայլերի պիտի գնանք, հիմա յուրաքանչյուրս մեր որոշումը կայացնելու փուլում ենք, թե ինչ դիրքորոշում պիտի ունենանք։
Էդ մարդիկ պետք է ման գան Նիկոլ Փաշինյանի հետևից՝ իրենց դժբախտությունը ստեղծողի հետևից. Էդգար Ղազարյան
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր Արցախի ներկայացուցչությունում բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցների հետ փակ հանդիպումից հետո, դուրս եկավ և ներկայացուցչության շենքի մոտ հավաքված արցախահայերին փոխանցեց, թե ինչ են քննարկել հանդիպման ժամանակ
Այսօր Արցախից բռնի տեղահանված մի խումբ արցախահայեր բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց՝ պահանջելով հանդիպում նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։
Հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում Սամվել Բաբայանն ասել էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է իրեն ժամանակին հնարավորություն տվել բանակցել Բաքվի հետ: «Արցախի Հանրապետության սահմանադրությամբ ԱՀ նախագահն արտաքին քաղաքականության միակ վարողն է, որն ինձ տվել է այդ հնարավորությունը, որ ես բանակցեմ: Եվ դրա մասին պառլամենտում իմ ելույթի ժամանակ, երբ նստած էին ձեր ասած մարդիկ, ես մատնանշել […]
«Արցախի էջը փակել չի կարելի։ Ցավոք սրտի, մենք առաջինն այս մասին ասում ենք Հայաստանի կառավարությանը, ապա՝ միջազգային հանրությանը։ Ասում ենք, որ չճանաչված պետությունը ևս կարգավիճակ է, և Արցախը պետք է շարունակի հարաբերվել աշխարհի հետ, պարզապես, եթե նախկինում դա արվում էր Արցախից, ապա հիմա դա պետք է արվի Հայաստանից»։
«Սամվել Շահրամանյանի կողմից ստորագրած փաստաթուղթը ոչ թե կապիտուլյացիոն փաստաթուղթ էր, ինչպես իրենք են ասում, այլ հետևանքն էր նոյեմբերի 9-ի փաստաթղթի և պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության։ Իրականությունն այն էր, որ ադրբեջանցի զինվորն արդեն Ստեփանակերտում էր, 100 հազարից ավելի արցախցի պատանդի կարգավիճակում էր, և այնպես չէր, որ հրադադար էր ու կրակոցներ չկային, ժամանակ առ ժամանակ կրակոցներ էին լինում։ Պարզապես բոլորը հասկանում էին, որ վայրկյանների հարց կարող է լինել՝ հերթական զոհերը գրանցելու համար։ Այստեղ մեծ-մեծ խոսողները թող իրենց մեկ վայրկյան պատկերացնեն այդ փաստաթուղթը ստորագրողի վիճակում։ Այդ ամենը բռնի ուժ էր, որը կիրառվում էր Ադրբեջանի կողմից, և այն մարդը, ով պատասխանատու էր ու պետք է ստորագրեր՝ այլընտրանք չուներ»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանն է։
Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության Նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր էր ստորագրել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին, որում, մասնավորապես, նշվում է՝ մինչև 2024 թ․ հունվարի 1-ը լուծարել պետական բոլոր հիմնարկները և դրանց ենթակա կազմակերպությունները, և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է իր գոյությունը։
2023 թվականի մարտի 1-ին տեղեկություն էր շրջանառվել մամուլում, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և մասնակցությամբ կայացել է Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Այս հանդիպմանը Արցախի Հանրապետությունը ներկայացրել էր այդ ժամանակ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը:
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում գաղտնի քվեարկությամբ ԱՀ նախագահ ընտրվեց Սամվել Սերգեյի Շահրամանյանը:
Ինչո՞ւ հիմա նույնը չի անում Սամվել Բաբայանը՝ փորձելով առաջին հերթին երկխոսության մեջ մտնել «նախկինների» հետ և հանգել ինչ-որ կոնսենսուսի, կարող ենք միայն ենթադրել:
ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ցավով արձանագրեց, որ այսօր ապրում ենք մեր պատմության ողբերգական օրերից:
Ինքը չի ուզում, մենք ուզում ենք, տեսնենք՝ ում ուզածը կլինի. Սարգսյանը՝ Փաշինյանի հրաժարական չտալու մասին
Ինչպես արդեն հայտնել էինք, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և մասնակցությամբ մարտի 1-ին կայացել է Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը: