Էդ մարդիկ պետք է ման գան Նիկոլ Փաշինյանի հետևից՝ իրենց դժբախտությունը ստեղծողի հետևից. Էդգար Ղազարյան

«ՀՀ որևէ քաղաքացի, անկախ նրանից՝ Արցախի բնակիչ է, Երևանի, Վայքի, Վանաձորի թե Գյումրու, եթե պահանջ ունի, ապա այդ պահանջի հասցեատերը մի հոգի է՝ Նիկոլ Փաշինյանը»,- Հանրապետության հրապարակում «Առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները» թեմայով նախաձեռնած հավաք֊-քննարկման ժամանակ ասաց հանրային ու քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն մուտք գործած ցուցարարների պահանջներին:

Նա զարմանքով արձանագրեց՝ մարդիկ կան, որ եկել են Հայաստան ու չգիտե՞ն՝ ինչի հետևանքով են եկել:

«Սամվել Շահրամանյա՞նն է իրենց բերել այստեղ, իրենք Նիկոլ Փաշինյանի որոշումների հետևանքո՞վ չեն եկել այստեղ,- հարց ուղղեց Էդգար Ղազարյանը, ապա պարզաբանեց՝ հիշեցնելով՝ շուրջ 3 տարի առաջ, պատերազմի ավարտից հետո, նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից հետո, Արցախում մարդիկ շարունակել են ապրել, ապա մանրամասնեց, թե ինչ իրադարձություններ են պատճառ դարձել Արցախի հայաթափման համար. -Ինտերնետ, հեռուստացույց չունե՞ն.  տեղյակ չե՞ն, որ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի դեկտեմբերի 14-ից  մինչև հոկտեմբերի 6-ը ներառյալ՝ այդ խաղաղության համաձայնագիրը ստորագրած ՌԴ նախագահին թողել է մի կողմ ու մինչև հոկտեմբերի 6-ը Եվրոպայում  բանակցել է Իլհամ Ալիևի, Շառլ Միշելի հետ, տեղյակ չե՞ն՝ հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանն ինչ փաստաթուղթ է ստորագրել»:

Նա շեշտեց՝ Արցախի ներկայացուցչություն հասած խումբը, եթե պահանջներ ուներ, պետք է Հանրապետության հրապարակ գար, կամ՝ Բաղրամյան 26. ման գային Նիկոլ Փաշինյանի հետևից՝ իրենց դժբախոտւթյունը ստեղծողի հետևից, գնային ու իրենից հաշիվ պահանջեին:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս