ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հաստատել է Իրանի դեմ նոր հարվածների շարքը
ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) պաշտոնապես հայտարարել է Իրանի դեմ ռազմական նոր գործողությունների մեկնարկի մասին: Ըստ հաղորդագրության՝ Արևելյան ժամանակով (ET) ժամը 17:00-ին ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական օբյեկտներին:
Ինչպես նշվում է CENTCOM-ի հայտարարության մեջ, ռազմական գործողությունների նպատակն է թուլացնել Իրանի կարողությունը՝ սպառնալու Հորմուզի նեղուցով տարանցվող քաղաքացիական նավագնացությանն ու առևտրային նավերին:
Հրամանատարությունը ընդգծել է, որ հարվածներն իրականացվում են ԱՄՆ Գլխավոր հրամանատարի (նախագահի) ուղղակի հրամանով: Այս քայլի հիմնական դրդապատճառը իրանական ուժերին պատասխանատվության ենթարկելն է՝ տարածաշրջանում ծովային անվտանգությանն ուղղված սպառնալիքների համար:

