«Արայիկը շատ ուշ հասկացավ՝ պարտված ղեկավարը պիտի հեռանա. նա պետք է կանգնի Շահրամանյանի կողքին». Նիկոյան

ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ցավով արձանագրեց, որ այսօր ապրում ենք մեր պատմության ողբերգական օրերից:

«Այսօր ՀՀ-ն վտանգված է նույնքան, ինչքան Արցախը,- նշեց Սամվել Նիկոյանը, ապա անդրադարձավ Արցախում մեկնարկած ներքաղաքական գործընթացներին,- Սամվել Շահրամանյանին, կարծեք թե, կոնսենսուսով փորձում են Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրել և ընտրել: Որևիցե անձ կտրուկ փոփոխություններ չի կարող անել, բայց այստեղ մի հիմնարար միտք կա, որ պարտված ղեկավարը պետք է գնա: Արայիկը դա շատ ուշ հասկացավ:

Նոր մարդը նոր հնարավորություններ ու նոր հույսեր է, պարտված մարդու հետ որևէ մեկը չի կարող հույս կապել և ապագա տեսնել»:

Հանրապետական գործիչը նկատեց՝ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը կարող է հավակնել Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի կողքին լինելու, եթե իր բոլոր հնարավորություններն օգտագործի՝ նոր նախագահին սատարելու համար:

Կարդացեք նաև

«Այսինքն՝ ինչ եղել է մինչև հիմա, իհարկե, դա վիճելի է, բայց նա կարող է էական և դրական դերակատարում ունենալ, որովհետև եթե հիմա հանկարծ Արցախում խժդժություններ սկսվեն…, իսկ կան մարդիկ, որ դա ուզում են անել…

Դրա համար Արայիկ Հարությունյանը պետք է կանգնի Սամվել Շահրամանյանի կողքին՝ իր բոլոր լծակներով, և օժանդակի ներքաղաքական կայունությանը: Եվ Արցախում շատ մարդիկ՝ Սամվել Բաբայանը, որ ինքնուրույն, «ռամչնի սագլաշենիա» է փորձում քննարկել՝ բոլորից գաղտնի , և իր կողքին շատ մարդիկ կան, որ կարող են դառնալ ներքաղաքական խժդժությունների կենտրոն:

Հույս ունեմ՝ Սամվելը կհասկանա, որ ինքը եղել է պատերազմի մասնակից, ՊԲ- ղեկավար, կմնա այդ դիրքերում և չի մասնակցի որևէ խարդավանքների, որը կապակայունացնի Արցախի ներքաղաքական կյանքը, ինչ Ադրբեջանին հնարավորություն կտա ուղիղ միջամտություն ունենալ»,- մանրամասնեց նա:

Լրագրողի դիտարկմանը, թե հանրության մոտ պնդում կա, որ Արայիկ Հարությունյանին պետք է ձերբակալել իր կատարած հանցանքների համար, Սամվել Նիկոյանն արձագանքեց. «Որևէ ներքաղաքական խժդժություն, իսկ նրան ձերբակալելը կբերի դրան, Ադրբեջանին լեգիտիմ իրավունք է տալիս ներքին զորքերը մտցնելու Արցախ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս