Ի՞նչ իրավիճակ է Արցախում

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում գաղտնի քվեարկությամբ ԱՀ նախագահ ընտրվեց Սամվել Սերգեյի Շահրամանյանը:

Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր, որոնցից 22-ը քվեարկել է կողմ, իսկ 1-ը՝ դեմ։ Դեմ քվեարկած պատգամավորը, ըստ Սամվել Բաբայանի կողմնակից Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառման, Ազատ Հայրենիք-ՔՄԴ դաշինքի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանն է եղել:

Սակայն, ըստ մեր աղբյուրների, դեմ է քվեարկել «Արդարություն» խմբակցության ցուցակով խորհրդարան մտած, այնուհետև խմբակցությունից դուրս եկած և անկախ պատգամավոր դարձած Կարեն Հովհաննիսյանը, որի անունը կապվում է Սամվել Բաբայանի և Նիկոլ Փաշինյանի հետ:

Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին, ապա նա իր աջակիցներին կոչ էր արել այսօր առավոտյան հավաքվել Արցախի ԱԺ-ի դիմաց, և 2018-ի Նիկոլ Փաշինյանի սցենարով շրջափակելով խորհրդարանը՝ վախի մթնոլորտ, քաոս ստեղծել և ստիպել պատգամավորներին՝ նախագահ չընտրել Սամվել Շահրամանյանին:

Կարդացեք նաև

Ըստ ԶԼՄ տարբեր հրապարակումների՝ Սամվել Բաբայանն Արցախի նախագահի ընտրությունները տապալելու սցենարը ստացել էր Նիկոլ Փաշինյանից. իր աջակիցներին նա ասել էր՝ պատրաստ լինել «շտուրմի»:

Շատերն են հասկանում բուն նպատակը, և ադրբեջանցիներն էլ բացահայտ ասում են՝ երբ Սամվել Բաբայանը քաոսի կվերածի Ստեփանակերտը, նրանք, առիթից օգտվելով, Աղդամով կներխուժեն Արցախ՝ «ահաբեկիչներից» փրկելու Փաշինյանի կողմից իրենց հանձնված Արցախը:

Սակայն, ըստ մեր տեղեկությունների՝ չնայած համառ ջանքերին, մարդկանց փողով գայթակղելու փորձերին, նրան հաջողվել է փողոց դուրս բերել ընդամենը 100-150 մարդ, որոնք փորձել են տեղում սադրել, կրքերը լարել, բայց չեն հաջողել:

Թշնամուն ևս անհանգստացնում է Սամվել Շահրամանյանի ընտրությունը. այս պահին խիստ լարված իրավիճակ է Աղդամի հատվածում:

Տեսանյութեր

Լրահոս