Թե ինչ կարծիք ունի տեղի ունեցածի վերաբերյալ՝ հարցին Ալեքսանդր Ազարյանը պատասխանեց՝ քաղաքական հետապնդում է իրականացվում Սամվել Կարապետյանի նկատմամբ:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ տեղի ունեցողն իշխանությունների կողմից մեծ շղթայի մի մասն է։ Նախկինում, եթե Նիկոլ Փաշինյանն այս ամենը կոծկում էր, հիմա ուղիղ, հանրային կերպով հրահանգում է հետապնդում սկսել այս կամ այն ազգային գործչի նկատմամբ։
Երեկ իրավապահ մարմինները մի քանի ժամ խուզարկում էին հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի Երևանում գտնվող առանձնատունը։ Այս խուզարկությունը հաջորդեց նրան, երբ Սամվել Կարապետյանը հստակ դիրքորոշում արտահայտեց Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ՝ ասելով, որ անթույլատրելի են իշխանության հարձակումները եկեղեցու վրա։
Մինչ Երևանում Նիկոլ Փաշինյանի հրահանգով ռուսաստանահայ խոշոր գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանին փորձում են կալանավորել, և դատարանը շուտով կքննի նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը, Տաշիրից Երևան եկող մեքենաները հանգամանորեն ստուգվում են ոստիկանության պարեկային ծառայության կողմից:
Ռուսաստանցի հայ մեծահարուստ Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2015 թվականից Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլցանցերը պետք է ազգայնացվեն՝ պետականացվեն: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե դա տեղի կունենա արագ:
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը ռուսական «Russia Today»-ին մեկնաբանել է իր տանը ՀՀ ՆԳՆ-ի կողմից անցկացված խուզարկությունները ու գործողությունները։ Նա մասնավորապես ասել է․ «Նրանք ցանկանում էին մասկի շոու անել և ինձ ձերբակալել։ Եվ մարդիկ, սովորական մարդիկ, որոնք հավաքվել էին բակում, հակահարված տվեցին»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ թեպետ առաջին հայացքից թվում է՝ Փաշինյանը վերահսկողությունը կորցրել է, բայց իրականում այդպես չէ:
ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանն իրենց առանձնատան դիմաց լրագրողներին ասաց, որ անհրաժեշտության դեպքում կխոսի. «Երբ հարմար գտնեմ՝ այդ ժամանակ կխոսեմ»:
«Պահը պատեհ չէ, անհրաժեշտության դեպքում, երբ հարմար գտնեմ՝ ես կխոսեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը: