
Այս կառավարությունը մտել է պարտությունների շղթայի մեջ՝ չգիտեմ՝ ում խորհրդով. Արտակ Զաքարյան
Սամվել Կարապետյանի պաշտպանության համար կազմակերպված հավաք-երթին մասնակցող ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը 168.am-ի հետ զրույցում նախ հիշեցրեց, որ գործարարի խոսքն աղավաղվել է, և հետո այն վերածվել շինծու մեղադրանքի, ինչն իրավունքների ոտնահարում է:
Արտակ Զաքարյանը հավելեց, որ շինծու մեղադրանքներով այլ անձինք ևս կան կալանավորված, և պետք է հանրային համախմբման միջոցով գործող կառավարիչներին ուղերձ ուղարկել, որ սա չէ այն ճանապարհը, որը պետությունը հանելու է առկա ռիսկերից:
«Պետությունն այս վիճակից դուրս բերելու ամենակարճ և ռեալ ճանապարհն իմպիչմենտն է, որի շուրջ ինչ-որ ժամանակ հետո, կարծում եմ, պետք է լինի լայն համախմբում: Այլապես այս կառավարությունը բոլորին հերթով կոտրելով, սահմանափակումներ և խոչընդոտներ մտցնելով, մնալու է դաշտում մենակ՝ մի վտանգավոր խաղի մեջ, որտեղ հենց ինքն է մտել, չգիտեմ՝ ում խորհրդով, ինչպես, բայց մտել է պարտությունների շղթայի մեջ, որը գիտակից քաղաքացիների համար չի կարող ընդունելի լինել»,- ասաց Զաքարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում