«Իրենք վախ ունեն, ես՝ ոչ». Սամվել Կարապետյանի որդին չգիտի՝ հայրը քաղաքական նպատակներ ունի՞, թե՞ ոչ

Գործարար Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը, արդեն հավաքի վայրում է՝ Մաշտոցի պողոտայում։

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ բարձր տրամադրություն ունի, նույն տրամադրությունը նաև հավաքի մյուս մասնակիցների մոտ է։

Նա հայտարարեց, որ հավաքից իր ակնկալիքն այն է, որ ցույց տան՝ բոլորը միասին են։

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշմանը, որով Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքն անփոփոխ թողնվեց, Սարգիս Կարապետյանն ասաց՝ շատ սպասելի որոշում էր։

Կարդացեք նաև

«Հայրս ձիգ ու պինդ է, հանդիպել եմ նրա հետ, փոխանցել է, որ բոլորս դուխով լինենք, նաև բոլորի տրամադրությունը լավ լինի»,- նշեց Սարգիս Կարապետյանը։

Հարցին՝ Սամվել Կարապետյանն ասել էր՝ «մեր ձևով», սա ի՞նչ է ենթադրում, Սարգիս Կարապետյանը պատասխանեց, որ չի կարող ասել, շուտով այդ հարցն իր հորը՝ Սամվել Կարապետյանին տալու հնարավորություն կունենան։

Հարցին էլ, թե՝ Ձեր հայրը քաղաքական նպատակներ ունի՞, նա պատասխանեց.

«Իրենք քաղաքական վախ ունեն, ես չունեմ, ինձ համար սա պարզ է։ Չգիտեմ՝ հայրս քաղաքական նպատակներ ունի՞, թե՞ ոչ, իրեն պետք է հարցնեք, տեսնենք»։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին՝ 2 ամսով։ Ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու հնչեցրած նրա հայտարարությունից հետո իշխանությունը նրան մեղադրում է «իշխանությունը զավթելու» կոչեր անելու մեջ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս