Ադրբեջանը, ՔՊ-ն և Թուրքիան գործում են միասին. Նիկոլը անում է այն, ինչի համար բերել են 2018 թվականին. Սամվել Նիկոյան

Հաջակցություն Սամվել Կարապետյանի երթին մասնակցող ԱԺ նախկին  նախագահ Սամվել Նիկոյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ աշխարհը զարմացած է Հայաստանի վրա, քանի որ իշխանությունների թիրախում հաջողակ գործարար, բարերար Սամվել Կարապետյանն է, Հայ Առաքելական եկեղեցին, Կաթողիկոսը:

«Ճիշտ են ասում, որ, ըստ էության, Նիկոլը որպես դեղին մամուլի լրագրող է աշխատում, գործում: Այսինքն, իր համար կարևորը վերնագրերն են, թե ինչ են գրելու իր գործողությունների մասին:

Խնդիրը նաև նրանում է, որ այս տարվա գարնանից ընդդիմությունը չի անում այն, ինչ արվում է հիմա այստեղ, և դա Նիկոլի ձեռքերն ազատեց, նա անցել է հակագրոհի: Իսկ ինչ է անում հիմա ընդդիմությունը, ամեն դեպքում, սա քայլ է, գործողություն է, պայքար է, իսկ գարնանից սա չկա, ճի՞շտ է:

Կրկնում եմ, դա Նիկոլի ձեռքերն ազատեց, և նա անցավ ամենաստորագույն գործողությունների՝ և՛ Սամվել Կարապետյանի հանդեպ, այդ թվում՝ խուլիգանություն է ՀԷՑ-ը խլելը, և՛ Կաթողիկոսի ու Եկեղեցու հանդեպ»,- նշեց նա՝ հավելելով, որ տեղի ունեցողը պատահական չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանը գնաց Թուրքիա, մտավ Կապույտ մզկիթ և ՀՀ-ում հալածում է Առաքելական եկեղեցուն:

Կարդացեք նաև

«Դուք տեսեք, որ ռուս-ադրբեջանական այս լարվածության ֆոնին Հայաստանը ևս հարվածում է Ռուսաստանին՝ դեմարշներ, հայտարարություններ: Այսինքն, Ադրբեջանը, Նիկոլ կամ ՔՊ և Թուրքիան գործում են համատեղ՝ ընդդեմ Ռուսաստանի: Մենք պետք է ֆիքսենք, որ կա այդ ներքին պայմանավորվածությունը: Պարզ է՝ Նիկոլ Փաշինյանին միայն հետաքրքրում է իր իշխանությունը պահելը, և ինքը ինչ է խոստացել և ինչ է տալու Թուրքիային և Ադրբեջանին, բոլորս կարող ենք կռահել, չնայած այդ մասին հենց ինքն է ակնարկել, խոսքը «Զանգեզուրի միջանցքի» մասին է»,- շարունակեց Սամվել Նիկոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս