Բագրատ Սրբազանի կալանավորման պատճառը Սամվել Կարապետյանի կալանավորումն է. իշխանությունը հանդիպել է լուրջ պատնեշի. Կարեն Քոչարյան

Հունիսի 26-ին, գիշերը ժամը 3-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը և, ինչպես սպասվում էր՝ դատավոր Մասիս Մելքոնյանը բավարարեց այն։

Ավելի վաղ դատարանը բավարարել էր Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին, Բագրատ Սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանին, բլոգեր Արմեն Ալեքսանյանին, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, Արա Ռոստոմյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունները։ Իսկ հունիսի 27 կեսօրին կալանավորվեց նաև Բագրատ Սրբազանի աջակիցներից՝ ակտիվիստ Արսեն Ղազարյանը։

Թե ի՞նչ խնդիր է լուծում ՀՀ իշխանությունը Սրբազան պայքարի առաջնորդին և նրա աջակիցներին կալանավորելով ՔՊ-ին սպասարկող լրատվականներից մեկով հրապարակված 2024թ. «հեղաշրջման պլանի» համատեքստում, 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քննարկեցինք վերլուծաբան Կարեն Քոչարյանի հետ։

Վերջինս նախ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հրապարակված հեղաշրջման պլանը, ըստ մասնագետների, գրված է արհեստական բանականությամբ, դրանով պայմանավորված էլ, թեև պլանը հրապարակել են 2025-ին, սակայն պլանում գրված է 2024 թվականի մասին, ինչո՞ւ, որովհետև արհեստական բանականության օգնությանն են դիմել, որն էլ Բագրատ Սրբազանի ամենաակտիվ 2024 թվականի մասին ինֆորմացա է հավաքել մեկտեղ։

Կարդացեք նաև

«Ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանի կալանավորմանը, ապա նրա և աջակիցների կալանավորման պատճառը, կարծում եմ, գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումն է։ Այս իշխանությունը հասկանում է, որ բավականին լուրջ պատնեշի է հանդիպել։ Նա (նկատի ունի Փաշինյանին։- Ա.Ս.) ցուգցվանգի մեջ է, դրա համար ինչ-որ պլան են հրապարակում`chatCPT-ով գրված»,- ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանն այն աստիճան է ատելություն գեներացրել հարուստների, նախկին իշխանությունների նկատմամբ, որ հիմա իրենք հարստացել են և իշխանություն են, և այդ ատելությունը բումերանգի էֆեկտով թեքվել է դեպի իրենց։

«Եթե երկար ժամանակ նրա գործողությունները եղել են հաշվարկված, ապա հիմա ամեն մի քայլով է՛լ ավելի է վատացնում իր վիճակը, վատացնում է, որովհետև գիտակցում է, որ չունի ընտրազանգված, չունի որևէ աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցություն։ Անգամ Թուրքիայից վերադարձավ ձեռնունայն. չի ստացել այն, ինչի համար գնացել էր, ինչի համար խնդրել է Վրաստանի վարչապետին՝ բարեխոսել Էրդողանի մոտ։ Նա Թուրքիայից չի ստացել այդ բաղձալի խաղաղության թղթի կտորը, որն իրեն պետք էր նախընտրական արշավ իրականացնելու համար։ Այնքան մարդ չի մնացել կողքը, որ անգամ նրա նախարարները սկսել են համացանցում ապրել»,- ասաց Քոչարյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս