Ազգային եկեղեցական ժողովը 1999թ. ընտրել է Հայոց կաթողիկոս, և այդ հարցը փակ է. ոչ մի քաղբանտարկյալ իրեն մենակ չպիտի զգա. Դավիթ Համբարձումյան

Ի աջակցություն գործարար Սամվել Կարապետյանի՝ այս պահին Երևանում ընթանում է հավաք, որին կհաջորդի երթ դեպի ԱԱԾ մեկուսարան, որտեղ 2 ամիս պետք է անցկացնի Սամվել Կարապետյանը։

Մասիսի համայնքապետ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության իմպիչմենտի գործընթացով վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը ևս մասնակցում է  հավաքին։

168.am հետ զրույցում Դավիթ Համբարձումյանն ասաց, որ այս հավաքից անմասն չէին կարող մնալ։

«Օր առաջ ցանկանում ենք բարի ազատություն պարոն Կարապետյանին, դրա համար էլ եկել ենք աջակցելու»,- նշեց Դավիթ Համբարձումյանը։

Կարդացեք նաև

Խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ու սպառնալիքների մասին, որ պետք է Կաթողիկոսի արտահերթ ընտրություններ լինեն, Դավիթ Համբարձումյանը հիշեցրեց.

«Ազգային եկեղեցական ժողովը 1999 թվականին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայրապետին ընտրել է որպես Հայոց Կաթողիկոս։ Կարծում եմ՝ այս հարցը փակ է, որևէ մեկն իրավունք չունի Սահմանադրություն խախտելու, ներողություն եմ խնդրում բառն օգտագործելու համար՝ «քիթը մտցնելու» Առաքելական Սուրբ Եկեղեցու գործերի մեջ։ Ամեն մարդ թող զբաղվի իր գործերով»։

Ինչ վերաբերում է հարցին՝ թե ինչո՞ւ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն իմպիչմենտի գործընթացի ձևաթղթի տակ չեն ստորագրում, Դավիթ Համբարձումյանը պատասխանեց.

«Ես դեռևս մնում եմ այն կարծիքին, որ ընդդիմադիր գործիչները ուշ թե շուտ կմիավորվեն, դրա համար զերծ կմնամ այլ կարծիք հայտնելուց։ Կարծում եմ՝ միակ ճանապարհն իմպիչմենտի գործընթացին միանալն է և միանալն է օրենքով նախատեսված կերպով։ Հույս ունեմ՝ գործընթացն այդպես էլ կլինի»։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին՝ 2 ամսով։ Ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու հնչեցրած նրա հայտարարությունից հետո իշխանությունը նրան մեղադրում է «իշխանությունը զավթելու» կոչեր անելու մեջ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս