ԲԺԻՇԿՆԵ՛Ր, ՁԵՐ ՇԵՖԻ ՄՈՏ ՈՐ ՄՏՆՈՒՄ ԵՔ, ՊԱՏՄԵՔ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆԵՐԻ «ՏԱՇԻՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարած հեռուստամարաթոնի ժամանակ գործարար Սամվել Կարապետյանը ցանկություն հայտնեց իր անձնական միջոցներից գումար հատկացնել Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի վերանորոգման համար: 2008թ. մեկնարկած շինարարական աշխատանքների համար «Տաշիր» բարեգործական հիմնադրամը հատկացրել է 22 մլն դոլար։

Այս մասին 168TV«Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:

Այս անգամ նա անդրադարձել է ռուսաստանաբնակ հայ գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանի առողջապահական բարեգործական ձեռնարկներին:

Կարդացեք նաև

«Շուրջ 10 հազար քառակուսի մետր մակերես զբաղեցնող բժշկական կենտրոնն առանձնանում էր բացառիկ ճարտարապետական և կոնստրուկտիվ լուծումներով, ապահովված էր ժամանակակից բուժախտորոշիչ և վիրաբուժական սարքավորումներով, որոնք բացառիկ էին ողջ անդրկովկասյան տարածաշրջանի համար: Բժշկական կենտրոնը կոչված էր ծառայելու Արցախի ողջ բնակչությանը: Կառույցը հինգ հարկանի էր, ինչպես նաև ամբողջ կառույցի տակ ուներ նկուղային տարածք։ Բացման արարողությունը տեղի է ունեցել 2013թ. սեպտեմբերին»,- ասաց Անուշ Պողոսյանը:

Վերջինիս խոսքով՝ հիվանդանոցն ուներ շտապ և անհետաձգելի օգնության բաժանմունք, որը ներառում է երկու վիրահատարաններ, վերակենդանացման բաժին, հեմոդիալիզի բաժանմունք, թերապևտիկ, վիրաբուժական և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ, վիրահատական բլոկ:

«Հիվանդանոցն ուներ ժամանակակից ռեանոմոբիլներ, որոնք հանրապետությունում նման դասի առաջին ավտոմեքենաներն էին և թույլ էին տալիս բուժման առաջատար չափանիշներ կիրառել:

Վերակենդանացման ավտոմեքենաները հագեցած էին կարճ և երկար սպինալ վահաններով, վակուումային ներքնակներով և անվադողերով, որոնք ապահովում էին մարմնի անշարժությունը տեղափոխման ժամանակ, ինչպես նաև նորագույն վերակենդանացման սարքավորումներով: Ի դեպ, հիվանդանոցի շրջակա պուրակի համար բարերարը հատկացրել էր 200 մլն դրամ։ Հիվանդանոցի բակում տեղադրված քանդակը խորհրդանշում է երկու եղբայրական Հանրապետությունների` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միասնությունը»,- ասաց Անուշ Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժանորդագրվեք յութուբյան մեր ալիքին https://www.youtube.com/@168amofficial, գրեք ձեր հարցերը ձեզ հուզող խնդիրների մասին:

Տեսանյութեր

Լրահոս