
Խնդիրը Սամվել Կարապետյանի հայտարարությունը չէր, դա վաղուց էր պլանավորած. Մամիկոն Ասլանյան
Ի աջակցություն Սամվել Կարապետյանի երթին մասնակցողՎանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը 168.am-ի հետ զրույցում ՀՀ-ում ներքաղաքական զարգացումները, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի շուրջ, կապեց աշխարհաքաղաքական լուրջ և սրընթաց պրոցեսների և որոշակի փոփոխությունների հետ՝ նկատի ունենալով Մեծ ճանապարհը:
«Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Չինաստան, Իսրայել, Իրան, ԱՄՆ այս մեծ շղթայի հետ: Մեծ գեոպոլիտիկ տեկտոնական շարժեր են տեղի ունենում: Ես կարծում եմ, որ մեր երկրի ներսում տեղի ունեցող այս պրոցեսներն ամբողջությամբ տեղավորվում են այդ քաղաքականության մեջ»,- նշեց նա՝ հավելելով, որ նույնիսկ ամենափոքր միավորը, լինի միասնական, ամեն ինչ կարող է կանխել:
Մանրամասները՝ տեսանյութում