Աստանայում որոշել են Silk Way Star նախագծի հաղթողին
Աստանայում կայացել է վոկալի ասիական առաջին մեգանախագծի՝ Silk Way Star-ի եզրափակիչը։ Եզրափակիչ շոուի ժամանակ ելույթ են ունեցել ուժեղագույն մասնակիցները, որոնք ներկայացնում էին Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Մոնղոլիան, Ուզբեկստանը։ Արտիստներից յուրաքանչյուրը երգել է իր մայրենի լեզվով՝ հանդիսատեսին ներկայացնելով իր ժողովրդի մշակութային ժառանգության բազմազանությունն ու վոկալի ոճը։ Silk Way Star նախագծի առաջին հաղթողի անունը հնչեցրել է Ղազախստանի ժողովրդական արտիստ Դիմաշ Կուդայբերգենը։ Նախագծի հաղթող է ճանաչվել Մոնղոլիայի ներկայացուցիչը՝ Միշել Ջոզեֆը։
Silk Way Star-ի հաղթողը որոշվել է կոմբինացված համակարգով՝ պրոֆեսիոնալ ժյուրիի և հանդիսատեսի օնլայն քվեարկության արդյունքներով; Silk Way Star-ը վոկալի ասիական առաջին մեգանախագիծն է, որը կյանքի է կոչվել Ղազախստանի նախագահի հեռուստառադիոընկերության և Չինաստանի China Media Group մեդիակորպորացիայի միջև համաձայնագրի շրջանակներում։
Մրցույթին մասնակցել է նաև Հայաստանը։ Silk Way Star-ում Հայաստանը ներկայացրել է Սարո Գևորգյանը։

