Բաժիններ՝

Ուկրաինայի ղեկավարությունը զրո երախտագիտություն է հայտնել մեր ջանքերի համար. Թրամփ

Ուկրաինայի ղեկավարությունը զրո երախտագիտություն է հայտնել մեր ջանքերի համար, իսկ Եվրոպան շարունակում է նավթ գնել Ռուսաստանից, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նշենք, որ ավելի վաղ Թրամփի վարչակազմն Ուկրաինայի հակամարտության կարգավորման առաջարկների փաթեթ էր ներկայացրել։

Նշենք նաև, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից նշանակված պատվիրակությունը սկսել է իր աշխատանքները Ժնևում: Պատվիրակության ղեկավարն է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

Երմակը հայտնել է, որ արդեն իսկ անցկացրել է իր առաջին հանդիպումը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների ազգային անվտանգության խորհրդականների՝ Ջոնաթան Փաուելի, Էմանուել Բոնի և Գյունտեր Սաուտերի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս