Գևո’րգ սրբազան, ճի՞շտ է, որ…Վահե Սարգսյան

Վահե Սարգսյանը գրում է. «Գևորգ Սրբազա’ն,

֊ ճի՞շտ է, որ այսօր բանտարկված Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի հետ մտերիմ ընկեր լինելուց զատ ուսումնառության 6 տարին նույն սենյակում եք ապրել` այդպիսով հոգևոր անքակտելի կապերով կապված լինելով միմյանց հետ,

֊ ճի՞շտ է, որ Ծաղիկ տոտան (այդպես եք դիմել Մկրտիչ Սրբազանի մորը, որ Վեհափառի հարազատ քույրն է) Ձեզ համար երկրորդ մայր է եղել` նույնքան հարազատ ու ջերմ Ձեր հանդեպ, որքան իր որդիների,

֊ ճի՞շտ է, որ Մոսկվայում վթարից հետո Ձեր առողջությունը կարող էր անդառնալի կորուստ ունենալ, եթե Վեհափառի ջանքերով բուժում չստանայիք Գերմանիայում, որտեղ Վեհի շնորհիվ 《էն աշխարհից հետ եկաք》,

֊ ճի՞շտ է, որ ամենուր պաշտպանում եք պարագլխի դավադիր թեզը, ըստ որի Հայոց պատմությունը պետք է կոչվի Հայաստանի պատմություն,

֊ ի՞նչ շշնջացին Ձեզ Ձեր ներքին բարոյականությունն ու խիղճն այսօր, երբ ՀԱԵ տաճարում ցուցադրաբար ողջունեցիք ազգակործան պատուհասին սեղմելով նրա հայադավ ու եկեղեցաքանդ ձեռքը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930