Վրաստանի նախագահը ներում է շնորհել 49 անձի

Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին Սուրբ Գևորգի օրվա կապակցությամբ ներում է շնորհել 49 անձի, հայտնում է Georgia Online-ը։

Կավելաշվիլիի վարչակազմի տվյալներով, ներում է շնորհվել 14 անձի, որոնք կրում էին ազատազրկման հետ չկապված պատիժ, և 34 անձի, որոնք պատիժ էին կրում ազատազրկման ձևով, իսկ մեկ անձից հանվել է դատվածությունը։

«Վրաստանի նախագահի կողմից Սահմանադրությամբ իրեն ընձեռված բացառիկ լիազորությունների կիրառումը հիմնված է հումանիզմի սկզբունքի և պետական շահերի վրա», — նշված է հայտարարությունում։

Տեսանյութեր

Լրահոս