Անցած երկու օրերին Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև ծավալված հեռակա բանավեճը, բացի ընթացիկ քաղաքական իրողություններից, իր մեջ պարունակում է նաև աշխարհայացքային, գաղափարական հակասություն, և դրանով հանդերձ՝ օգտակար է Արցախի, սպառնալիքի չափ վտանգավոր՝ Հայաստանի համար։
Նիկոլ Փաշինյանի ասուլիսի՝ Լաչինի միջանցի փակման խնդրին վերաբերող հիմնական ուղերձը մեկն էր՝ «մենք փաս», այսինքն՝ Հայաստանը որևէ քայլ չի կարող կատարել ճանապարհի բացման համար։
Արցախն ու Հայաստանը հիմա գտնվում են այնպիսի իրավիճակում, որ Նիկոլ Փաշինյանի ամենաիմաստուն ու օգտակար ասելիքը լռությունն է։ Հնարավոր է՝ հենց այդ լավ գիտակցելով էլ որոշել է խոսել։
Երբ Հայաստանը, Արցախը հայտնվում են գոյաբանական սպառնալիքի առջև, իսկ վերջին տարիներին այդ սպառնալիքը գրեթե մշտական է, մեր հանրային-քաղաքական դիսկուրսում ակտիվանում է «ուժն է ծնում իրավունք» դատողությունը, որի վրա կառուցվում են ծավալուն վերլուծություններ, հայեցակարգեր ու տեսություններ։
Պետությունները, հասարակությունները, բացի սահմանադրական, իրավական կառուցակարգերից, գոյատևում ու զարգանում են նաև դրանցում գեներացվող մտավոր ներուժով։ Պարզելու համար, թե ինչպիսին է պետությունը, և հատկապես ինչպիսի հեռանկար կարող է այն ունենալ, պետք է փորձել հասկանալ, թե ինչ գաղափարներ, իսկ ավելի լայն առումով՝ ինչ իմաստներ են ստեղծվում տվյալ երկրի ու հանրության շրջանում։ Իմաստների ստեղծման գործընթացը, իհարկե, ունի տարերային ընթացք, այնպես չէ, որ ինչ-որ մարդիկ կամ խմբեր հավաքվում են որևէ տարածքում և զբաղվում են իմաստների կամ գաղափարների արտադրությամբ։
Իշխանության հասնելու Նիկոլ Փաշինյանի անցած ճանապարհը կարելի է համարել նրա անձնական «հաջողության պատմությունը», ինչպես ընդունված է անվանել ժամանակակից պատումները՝ անկախ բովանդակային առանձնահատկություններից։ Այդ պատմությունը կարող է անգամ ներառվել գունավոր կամ անգույն, թավշյա կամ պողպատյա հեղափոխությունների մասին պատմող դասագրքերում և տարբեր երկրներում իշխանազավթման մեթոդական ուղեցույցներում։
Բոլոր պետությունների արտաքին քաղաքականության հիմքում ընկած են մաքուր, չոր շահերը։ Եթե նախկինում այդ դոգմատիկ ճշմարտությունը ստացվում էր փաթեթավորել տարբեր գեղեցիկ, արժեքային կաղապարներով, ապա հատկապես ուկրաինական պատերազմից հետո բոլոր ու բոլորի դիմակները պատռվեցին, աշխարհը մտավ ամենապրագմատիկ, արժեքազերծ հարաբերությունների հորձանուտ, որը, ըստ ամենայնի, դեռ շատ երկար է շարունակվելու։ Դա է միջազգային հարաբերություններում, աշխարհաքաղաքականության մեջ տիրապետող իրականությունը, եթե անգամ այնքան էլ հաճելի չէ արժեբանական, փիլիսոփայական հարթությունում։
Տարեմուտին, ավանդույթի ուժով բոլորը՝ թե անհատական, թե հավաքական մակարդակում, փորձում են պլանավորել մեկնարկող տարին, ապագայի ծրագրեր, դրանց հասնելու ժամանակային քարտեզներ կազմել։ Դա ոչ միայն միանգամայն նորմալ է, այլև պարտադիր։ Ինչպես անձնական, այնպես էլ ու առավել ևս՝ հասարակության ու պետության կյանքում հնարավոր չէ հաջողության հասնել առանց պլանավորման։
Մեզ վերագտնելուց հետո, վստահաբար, գտնվելու են նաև բոլոր խնդիրների լուծման ուղիները, փակվելու են աղետների դռները և բացվելու են կյանքի ճանապարհները։ Դա ամենևին չի նշանակում հրաշքի ակնկալիք, մեզ՝ որպես հանրություն, սպասում է դժվարին ճանապարհ, գոյաբանական որոշումների կայացում, ընտրություն ոչ միայն՝ լավի ու լավագույնի, այլև ավելի հաճախ՝ վատի ու վատթարագույնի միջև։
Նա այդպիսով հերթական անգամ հաստատում է, որ հայ հասարակությունը, Արցախն ու Հայաստանն իրենց հերթին կարող են հրաժեշտ տալ ամենայնին, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժեշտ չտա իշխանությանը։
Հայաստանի իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ու բարձր հովանու ներքո, բառի ամենաուղիղ իմաստով ձախողել է Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման գործառույթն ու առաքելությունը։ Որևէ նորմալ երկրում նման իշխանությունը ժամ առաջ հրաժարական ներկայացրած կլիներ՝ ամենավերին անկարողից, մինչև ամենաստորին պահակ։ Բայց քանի որ ո՛չ Հայաստանի իշխանությունն է հրաժարական ներկայացնող իշխանություն, ո՛չ հասարակությունը՝ հրաժարական պարտադրող հասարակություն, Նիկոլ Փաշինյանը շարունակում է այն քաղաքականությունը, որի պատճառով ադրբեջանցի զինվորները հայտնվել են Հայաստանի սարերում, «բնապահպանները»՝ Լաչինի ճանապարհին։
Արդեն 16 օր Արցախը գտնվում է շրջափակման մեջ, 120 հազար մարդիկ ապրում են սննդի, դեղորայքի, վառելիքի բացակայության պայմաններում, կան տասնյակ ծանր հիվանդներ․․․ հումանիտար աղետն օր օրի խորանում է։ Ի՞նչ է պահանջվում այս իրավիճակում Հայաստանից, որը մինչև Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանն» Արցախի անվտանգության երաշխավորն էր։
Եթե նախկինում հաջողություն էր համարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը Ստեփանակերտ, ապա այսօր հաղթանակ է որակվում Արցախի նախագահի մուտքն իր իսկ ղեկավարած երկիր, այն էլ՝ մի քանի օր սպասելուց հետո։ Եթե նախկինում Արցախ էին այցելում ամենատարբեր երկրների պատգամավորներ, ապա այսօր Արցախ չեն կարողանում մուտք գործել այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները։
Սոցցանցում կարելի է զվարճանալ, հարաբերվել ընկերների հետ, ի վերջո՝ աղջիկ կպցնել։ Բայց երբ դիվանագիտությունն է հասցվում «աղջիկ կպցնելու» մակարդակի, կպցնում են դիմացինները, բայց արդեն պետությանը։
Լաչինի միջանցքի փակմանը հաջորդած մի քանի օրերի հարաբերական լռությունից հետո իսկական արշավ է սկսվել Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ։
Այս ուղերձը շատ ավելի վտանգավոր քաղաքական հետևանքներ ունի։ Աշխարհի որևէ մայրաքաղաքում որոշում կայացնող որևէ մեկը աջ ձեռքով ընթերցելու է Արցախին օգնելու մասին Հայաստանի խնդրանքը, ձախով դանդաղեցնելու է Հայաստանի երկու ամենաբարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեսանյութը՝ նրանց դեմքի արտահայտության մեջ մտահոգություն գտնելու համար, ու չգտնելով՝ կարդալու է շնորհակալությունների թարգմանությունը՝ եզրակացնելով, որ իր երկրից օգնություն խնդրողները ոչ միայն թքած ունեն Արցախի վրա, այլ այնպիսի «աննախադեպ տնտեսական հաջողություն» ունեն, որ կարող են իրենք օգնել աշխարհին։
Լաչինի միջանցքը փակ է արդեն ուղիղ 10 օր։ Այդ ընթացքում Երևանում տեղի են ունեցել բազմաթիվ քաղաքացիական, մարդասիրական, մտավորական, ծաղրածուական և այլ բնույթի ակցիաներ, անիմաստորեն փակվել են բազմաթիվ փողոցներ և ավելի անիմաստորեն բացվել են անհամար բերաններ։
Ուղիղ երկու տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին, արցախյան 44-օրյա պատերազմի ողբերգական ավարտից մի քանի շաբաթ անց Նիկոլ Փաշինյանը բառի ուղիղ և փոխաբերական իմաստով գրավեց Եռաբլուրը։
Պոպուլիզմը շռայլություն է, որն իրենց կարող են թույլ տալ համեմատաբար անդարդ հասարակությունները, անվտանգ ու բարեկեցիկ երկրները, որոնց հոգսը եկամուտների հավասար բաշխումն է կամ սոցիալական ծառայությունների մատչելիությունը բոլորի համար։
Արցախի հարցում «նշաձողն իջեցնելու» մասին Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հայտարարեց այս տարվա գարնանը։ Հաջորդած 6-7 ամիսների ընթացքում այդ նշաձողն իջեցվեց այնպես ու այնքան, որ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ստացավ միայն Հայաստանի 29.8 հազար քառակուսի մետրի պաշտպանության մասին իր հայտարարությունները ներկայացնել՝ որպես հերոսություն։
Բարոյականությունը, որ առավել հաճախ անհատական բնութագրիչ է, հատուկ է նաև հասարակություններին, առնվազն այնքանով, որ ցանկացած հանրույթ անհատներից բաղկացած օրգանական ամբողջություն է։ Դա նշանակում է, որ հասարակությունն էլ, մարդու հանգույն, կարող է լինել բարոյական և հակառակը։ Գնահատման չափանիշները, իհարկե, խիստ հարաբերական են և հեղհեղուկ։
Լաչինի միջանցքի փակումից հետո տեղի ունեցած իրադարձությունները հերթական անգամ, բայց ավելի առարկայաբար ցույց տվեցին, որ Հայաստանում գործնական, գործառութային իմաստով պետություն գոյություն չունի։ Դրա մասին գրեթե ուղիղ տեքստով հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում կոչեր անելով բոլորին՝ ֆիզիկական ու իրավաբանական անձանց, ֆեյսբուքյան օգտատերերին, ակտիվիստներին և պասիվիստներին, աղմուկ բարձրացնել Արցախին սպառնացող հումանիտար աղետի մասին։ Նա, իհարկե, ձևականորեն հայտարարեց […]
Հայաստանի իշխանություններն ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքի փակումից միայն երկու օր անց ձայն հանեցին։ Մինչ այդ նրանք լուռ էին, բացառությամբ սովորական ու առանձնահատուկ հանձնարարություններով ինչ-որ դեսպանների, որոնք մեկ-երկու նախադասություն էին թվիթում Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար աղետի սպառնալիք ստեղծելու մասին։
Ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը։ Ու չեն բացում։ Երևի չեն էլ բացելու։ Եթե անգամ հավաքվեն-գնան, միջանցքը չի բացվելու։ Արցախցիները գուցե էլի դրանով կապվեն Հայաստանի հետ, բայց Հայաստանի հետ Արցախի կապը մնալու է փակված։
2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի քաղաքական կյանքը հայտնվեց ծուղակում, որը շարունակվում է մինչև օրս։ Ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին որակեց դավաճան, կապիտուլյանտ և քաղաքական պայքարը կառուցեց այն տրամաբանությամբ, որ պետք է օր առաջ ազատվել նրանից։ Խնդիրը տվյալ դեպքում այն չէ, թե որքանով էր ու է՛ իրավացի ընդդիմությունը, արդյո՞ք իսկապես դավաճան ու կապիտուլյանտ է Փաշինյանը, թե՞ ոչ։
Քրեական և քաղաքացիական իրավունքում գործում է բարոյական կամ ոչ նյութական վնասի փոխհատուցման ինստիտուտը, որը, չնայած իրավական կարգավորումների առկայությանը, Հայաստանում դեռևս գործնական կիրառում չի ստացել։ Բացակայում են նաև բարոյական վնասի գնահատման կառուցակարգերն ու փորձարկված մեթոդները։ Հայկական իրավական համակարգում, մի խոսքով, չնայած ֆորմալ առկայությանը, բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը գործնականում բացակայում է։
Իրականում ոչ միայն իշխանությունը, այլ ընդհանուր առմամբ քաղաքական համակարգն ու քաղաքականությունը ժողովրդին չի պատկանում։ Ինչպես և նույն այդ քաղաքական համակարգի պատճառով սոսկ բաժակաճառի առարկայի վերածված պետությունը, որի համար աշխատանքային ժամերին հակապետական քայլերից հետո, երեկոյան հոտնկայս խմում են բոլորը։ Իշխանական կամ ընդդիմադիր թամադայի պերճախոս զառանցանքների ներքո։
Չտեսության հասնող ամանորյա քաղաքային լուսավորության ու զարդարանքի շրջանակներում վանդալիզմի են ենթարկվում Կառավարության շենքի զարդանախշերով պատերը, դրանք ուղղակի մեխվում են ինչ-որ լարեր անցկացնելու, մի քանի շաբաթվա համար լույսեր կախելու նպատակով։
Ձևականորեն, իհարկե, Հայաստանն ունի իշխանական համակարգ՝ տասնյակ պատգամավորներով, նախարարներով, զանազան պաշտոնյաներով, հատուկ ու հասարակ հանձնարարություններով դեսպաններով, և այդպես շարունակ։ Բայց նրանք բոլորը ունեն հարյուր տոկոսանոց բուտաֆորիկ նշանակություն։ Նրանք կան, գոյություն ունեն, երևում են, որպեսզի ցույց տան, որ Հայաստանում կա իշխանական համակարգ։
Կա տպավորություն, որ իշխանությունները որոշել են անցած երկու՝ պատերազմի պատճառով հարաբերականորեն համեստ նշված տոնակատարություններից դուրս մնացած ճոխությունը լրացնել այս տարի։ Եվ լրացնում են։