Խոզի կողերը՝ սալորաչրով
                                    Բաղադրիչները՝
- 1 կգ խոզի կողեր
 - 100 գ սալորաչիր՝ առանց կորիզի
 - 1 գլուխ սոխ
 - 2 ճ.գ. բուսական յուղ
 - 150 մլ տոմատի սոուս
 - 1 թ.գ. աղացած սև պղպեղ
 - 1 թ.գ. խոշոր աղ
 
Պատրաստման եղանակը՝
Խոզի կողերը լվացեք, չորացրեք, կտրտեք:
Սալորաչիրը լվացեք, 15 րոպեով թողեք եռացրած ջրի մեջ:
Սոխը մաքրեք ու մանր կտրատեք:
Յուղով թավան դրեք կրակին, ավելացրեք կտրտած սոխն ու տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Ավելացրեք աղը, աղացած սև պղպեղը, տոմատի սոուսը, խառնեք, հանեք կրակի վրայից:
Խոզի կողերը տեղադրեք թավայի մեջ ու խառնեք այնպես, որ բոլոր կտորները սոուսով պատվեն:
Խոզի կողերը տեղադրեք տապակի մեջ, ավելացրեք սալորաչիրը:
Տապակը ծածկեք երկու շերտ փայլաթիթեղով ու 50 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
50 րոպեից փայլաթիթեղը հեռացրեք ու ևս 15 րոպե թողեք ջեռոցում:
Հանեք ջեռոցից ու մատուցեք:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    