Հնդկաձավարի լապշա՝ բանջարեղենով ու սնկով
Բաղադրիչները՝
- 150 գ հնդկաձավարի լապշա (սոբա)
- 100 գ շամպինյոն
- 60 գ կանաչ լոբի
- կես բուլղարական պղպեղ
- 2 պճեղ սխտոր
- 1 թ.գ. կոճապղպեղի արմատ
- 2 ճ.գ. սոյայի սոուս
- 1 թ.գ. քունջութ
Պատրաստման եղանակը
Հնդկաձավարի լապշան մոտ 6 րոպե եփեք աղաջրի մեջ: Կարևոր է այն շատ չեփելը, որպեսզի շատ չփափկի:
Շամպինյոնը կտրատեք: Փոքր քանակությամբ բուսական յուղով թավայի մեջ մի քանի րոպե տապակեք:
Շամպինյոնով թավայի մեջ ավելացրեք կանաչ լոբին ու տաշեղաձև կտրտած բուլղարական պղպեղը: Խառնելով ևս մի քանի րոպե տապակեք: Լոբին խորհուրդ է տրվում նախապես սառեցնել, որ ավելորդ հեղուկ չթողնի:
Սխտորը մանր կտրատեք, ավելացրեք տապակվող բանջարեղենին:
Թարմ կոճապղպեղը քերիչով քերեք, խառնեք սոյայի սոուսի հետ: Լցրեք տապակվող բանջարեղենի վրա: Լավ խառնեք:
Սոբան քամեք, լցրեք բանջարեղենի վրա, թավան հանեք կրակից:
Սպիտակ քունջութի սերմերը չոր թավայով բովեք մինչև բաց ոսկեգույն երանգ ստանալը: Ուտեստի վրա լցրեք քունջութը, ցանկության դեպքում չիլի պղպեղ արեք ու մատուցեք: