Ծովախեցգետնի ձողիկներով, լոլիկով ու պանրով աղցան
                                    Բաղադրիչները
- 150 գ ծովախեցգետնի ձողիկներ
 - 130-150 գ լոլիկ
 - 150 գ բրինզա պանիր
 - 2 հատ ձու
 - 40 գ գլուխ սոխ
 - 5 գ թարմ մաղադանոս
 - 30 մլ բուսական յուղ
 - աղ
 
Պատրաստման եղանակը
Ձվերը 10 րոպե խաշեք։ Ծովախեցգետնի ձողիկները ոչ մեծ խորանարդների ձևով կտրատեք:
Լոլիկները միջին չափի կտորներով կտրատեք:
Սոխը մաքրեք ու մանր կտրատեք: Կտրտած սոխի վրա եռացրած ջուր լցրեք, որ դառնությունը կորչի:
Բրինզան ոչ մեծ կտորներով կտրատեք:
Ձուն մաքրեք ու նույն չափի կտորներով կտրատեք:
Մաղադանոսը մանրացրեք:
Աղցանի բոլոր բաղադրիչները լցրեք մեծ պնակի մեջ, մի փոքր աղ արեք ու բուսական յուղ լցրեք վրան: Խառնեք: Մատուցեք:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    