
Հավի կոտլետ՝ պանրով ու քունջութով

Բաղադրիչները՝
- 400 գ հավի փափկամիս
- 100 գ պինդ պանիր
- 1 հատ ձու
- 1 ճ.գ. քունջութ
- աղ ու համեմունքներ՝ ըստ ճաշակի
- կարագ՝ տապակելու համար
Պատրաստման եղանակը՝
Հավի փափկամիսը բարակ շերտերի բաժանեք, երկու կողմից մուրճիկով թակեք: Աղ արեք, համեմեք:
Պանիրը քերիչով քերեք, ավելացրեք քունջութն ու խառնեք:
Ձուն ջարդեք պնակի մեջ, մի պտղունց աղ արեք ու խառնեք: Հավի թակած միսը թաթախեք մեջը, հետո հանեք, մտցրեք պանրի ու քունջութի խառնուրդի մեջ, շուռ տվեք, որ բոլոր կողմերից պանրով ու քունջութով պատվի: Նույնը կրկնեք մսի մյուս կտորների հետ:
Կարագով թավան դրեք կրակին: Մեջը երկու կողմից տապակեք հավի կոտլետները (յուրաքանչյուր կողմը՝ մոտ 3 րոպե):
Մատուցեք տաք վիճակում: