
Կանաչ լոբով և աղացած մսով ուտեստ

Բաղադրիչները՝
- սոխ- 2 գլուխ
- բուսական յուղ- 3 ճ/գ
- տավարի մսի խճողակ- 300 գ
- սոյայի սոուս- 2 ճ/գ
- կանաչ լոբի- 400 գ
- աղ, մսի համար նախատեսված համեմունք
- մի քանի ճյուղ կանաչի
Պատրաստման եղանակը՝
Սոխը մանր խորանարդների ձևով կտրատեք: Թավայի մեջ լցրեք բուսական յուղը, դրեք կրակին, ավելացրեք կտրտած սոխը, տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Տապակած սոխին ավելացրեք մսի խճողակը, ուժեղ կրակի վրա 5 րոպե տապակեք:
Տապակած մսի հետ խառնեք սոյայի սոուսը, մսի համար նախատեսված համեմունքն ու կտրտած կանաչին: Ապա ավելացրեք կանաչ լոբին, աղ արեք, թավայի կափարիչը ծածկեք ու կրակը թուլացրեք:
Պարբերաբար խառնելով՝ պատրաստեք մինչև լոբու փափկելը: