Բաժիններ՝

Հնդկաձավարի լապշա՝ բանջարեղենով ու սնկով

Բաղադրիչները՝

  • հնդկաձավարի լապշա (սոբա)- 150 գ
  • շամպինյոն- 100 գ
  • կանաչ լոբի- 60 գ
  • կես բուլղարական պղպեղ

  • սխտոր- 2 պճեղ
  • կոճապղպեղի արմատ- 1 թ/գ
  • սոյայի սոուս- 2 ճ/գ
  • քունջութ- 1 թ/գ

Պատրաստման եղանակը

Կարդացեք նաև

Հնդկաձավարի լապշան մոտ 6 րոպե եփեք աղաջրի մեջ: Կարևոր է այն շատ չեփելը, որպեսզի շատ չփափկի:

Շամպինյոնը կտրատեք: Փոքր քանակությամբ բուսական յուղով թավայի մեջ մի քանի րոպե տապակեք:

Շամպինյոնով թավայի մեջ ավելացրեք կանաչ լոբին ու տաշեղաձև կտրտած բուլղարական պղպեղը: Խառնելով ևս մի քանի րոպե տապակեք: Լոբին խորհուրդ է տրվում նախապես սառեցնել, որ ավելորդ հեղուկ չթողնի:

Սխտորը մանր կտրատեք, ավելացրեք տապակվող բանջարեղենին:

Թարմ կոճապղպեղը քերիչով քերեք, խառնեք սոյայի սոուսի հետ: Լցրեք տապակվող բանջարեղենի վրա: Լավ խառնեք:

Սոբան քամեք, լցրեք բանջարեղենի վրա, թավան հանեք կրակից:

Սպիտակ քունջութի սերմերը չոր թավայով բովեք մինչև բաց ոսկեգույն երանգ ստանալը: Ուտեստի վրա լցրեք քունջութը, ցանկության դեպքում չիլի պղպեղ արեք ու մատուցեք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս