Բաժիններ՝

Կաղամբով ու սալորաչրով աղցան

Բաղադրիչները ՝

  • 400 գ կաղամբ
  • 1 հատ գազար
  • 5 հատ սալորաչիր
  • 3 ճ.գ. մայոնեզ
  • 0,5 թ.գ. շաքարավազ
  • աղ ու աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը՝

Կաղամբը բարակ տաշեղների ձևով կտրատեք:

Ավելացրեք շաքարավազն ու աղը, ձեռքերով մի քիչ տրորեք:

Կարդացեք նաև

Գազարը խոշոր քերիչով քերեք:

Սալորաչիրը եռացրած ջրով լվացեք, չորացրեք, բարակ շերտերով կտրատեք:

Խառնեք կտրտած կաղամբը, գազարն ու սալորաչիրը: Ըստ ճաշակի՝ աղ ու պղպեղ արեք: Համեմեք մայոնեզով ու խառնեք: Մատուցեք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031