Նրբերշիկով տաք բուտերբրոդներ
Բաղադրիչներ
- 2 կտոր հաց
- 1 հատ նրբերշիկ
- 1 հատ ձու
- 30 գ պինդ պանիր
- 2-3 ճյուղ կանաչ սոխ
- 2 գ աղ
- 2 գ աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Կանաչ սոխը լվացեք, մանր կտրատեք: Նրբերշիկի թաղանթը հեռացրեք, մանր կտրատեք:
Պինդ պանիրը մանր քերիչով անցկացրեք, լցրեք պնակի մեջ:
Պանրով պնակի մեջ ավելացրեք կտրտած սոխն ու նրբերշիկը: Վրան ջարդեք ձուն, աղ ու պղպեղ արեք: Լավ խառնեք:
Ստացված խառնուրդը հավասարաչափ քսեք հացերի վրա:
Չոր թավան դրեք կրակին, 30 վայրկյանից բուտերբրոդները դրեք մեջը, կափարիչով ծածկեք: Կրակը թուլացրեք ու 2-3 րոպե տապակեք:
Պանիրը պետք է հալչի:
Բուտերբրոդները դրեք ափսեի մեջ ու տաք մատուցեք: