
Բրոկոլիով ու ծաղկակաղամբով աղցան

Բաղադրիչները՝
- բրոկոլի- 200 գ
- ծաղկակաղամբ- 200 գ
- եգիպտացորեն- 100 գ
- բուլղարական պղպեղ- 1 հատ
- գազար- 1 հատ
- չորացրած կանաչիների փունջ- 1 թ/գ
- նարինջ- կես հատ
- ձիթապտղի յուղ- 1 ճ/գ
Պատրաստման եղանակը՝
Գազարը մոտ 20 րոպե եփեք, միջին կտորներով կտրատեք:
Նույն չափի կտորներով կտրատեք նաև բուլղարական պղպեղը:
Բրոկոլին ու ծաղկակաղամբը մասերի բաժանեք, եռացրած ջրի մեջ լցրեք, եփեք մինչև մի փոքր փափկեն:
Պատրաստի բանջարեղենը մեծ պնակի մեջ խառնեք, ավելացրեք եգիպտացորենը:
Խառնեք կես նարնջի հյութը, ձիթապտղի յուղն ու չորացրած կանաչիների փունջը և ստացված խառնուրդով համեմեք աղցանը: Մատուցեք: