Հնդկաձավարով ու խոզի մսով ապուր
Բաղադրիչներ՝
- խոզի միս (ոսկորով)- 400 գ
- հնդկաձավար- 100 գ
- կարտոֆիլ- 400 գ
- գլուխ սոխ- 100 գ
- գազար- 100 գ
- բուսական յուղ- 30 մլ
- սխտոր- 1 պճեղ
- աղ
- աղացած սև պղպեղ
- դափնու տերև- 2 հատ
- համեմ կամ մաղադանոս- 10-15 գ
- ջուր- 2 լ
Պատրաստման եղանակը՝
Խոզի միսն ամբողջական կտորով դրեք կաթսայի մեջ, վրան ջուր լցրեք, դրեք կրակին: Եռացրեք, փրփուրը հեռացրեք, կափարիչով ծածկեք ու թույլ կրակի վրա 1,5 ժամ եփեք:
Հնդկաձավարը լավ լվացեք, քամեք: Չոր թավան տաքացրեք, հնդկաձավարը լցրեք մեջը:
Հնդկաձավարը միջին ուժգնության կրակի վրա խառնելով մոտ 5 րոպե բովեք: Այն պետք է ամբողջությամբ չորանա ու սկսի ճաքել:
Եփած միսը հանեք ջրից, ոսկորը հեռացրեք ու միսը միջին կտորներով կտրատեք, դրեք ափսեի մեջ: Մսով ափսեն ծածկեք կերակրի թաղանթով: Մսաջուրը քամեք:
Կարտոֆիլը մաքրեք, լվացեք, միջին չափի խորանարդի ձևով կտրատեք:
Արգանակի մեջ լցրեք կարտոֆիլը: Ավելացրեք նաև հնդկաձավարը և դափնու տերևը: Դրեք կրակին, եռացրեք ու 10 րոպե եփեք:
Սոխն ու գազարը մաքրեք: Սոխը մանր կտրատեք, իսկ գազարն անցկացրեք քերիչի միջով:
Թավայի մեջ տաքացրեք բուսական յուղը, գազարն ու սոխը ավելացրեք, տապակեք մոտ 5 րոպե մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Տապակած գազարն ու սոխը, կտրտած միսը լցրեք արգանակի մեջ: Աղ արեք: Ապուրը ևս 5-7 րոպե եփեք մինչև հնդկաձավարի ու կարտոֆիլի եփվելը:
Սխտորը մաքրեք, ճզմեք, ավելացրեք ապուրին: Պղպեղ արեք: Եվս 1 րոպե եփեք, հանեք կրակի վրայից:
Մաղադանոսը կամ համեմը մանր կտրատեք: Ապուրը լցրեք ափսեների մեջ, վրան լցրեք կանաչին ու մատուցեք: