
Մայոնեզով ու սխտորով հավը՝ ջեռոցի մեջ

Բաղադրիչները՝
- հավի միս- 600 գ
- աղ ու համեմունքներ՝ ըստ ճաշակի
- սխտոր- 2 պճեղ
- մայոնեզ- 2-3 ճ/գ
Պատրաստման եղանակը՝
Հավը լվացեք, կտրտեք, տեղադրեք խորը ափսեի մեջ: Աղ արեք, համեմեք հավի համար նախատեսված համեմունքով:
Վրան լցրեք մայոնեզն ու ճզմած սխտորը: Ձեռքերով լավ խառնեք, մոտ կես ժամ թողեք՝ մարինացվի: Եթե մարինացնելու ժամանակ չունեք, կարող եք անցնել հաջորդ քայլին:
Հավի կտորները շարեք տապակի մեջ, տապակը 25-30 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
Պատրաստի հավը հանեք ջեռոցից, մի փոքր թողեք՝ հովանա:
Ուտեստը մատուցեք թարմ կանաչու կամ բանջարեղենի հետ: