Բաժիններ՝

Խոզի միսը՝ ընկուզեղենով

Բաղադրիչները՝

  • խոզի փափկամիս- 400 գ
  • ընկուզեղեն (ընկույզ, պնդուկ, հնդկական ընկույզ)- 50 գ
  • թթվասեր- 3 ճ/գ
  • պինդ պանիր- 100 գ
  • մաղադանոս
  • բուսական յուղ- 2 ճ/գ
  • աղ ու համեմունքներ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը՝

Խոզի միսը բարակ շերտերով կտրատեք ու մի կողմից թակեք:

Բլենդերի մեջ լցրեք ընկուզեղենն ու լվացած մաղադանոսը:

Կարդացեք նաև

Բլենդերով մանրացրեք մինչև մանր փշուրների վերածվելը:

Ընկուզեղենի ու մաղադանոսի փշուրների վրա լցրեք թթվասերն ու խառնեք:

Տապակի մեջ փայլաթիթեղ դրեք, վրան բուսական յուղ քսեք: Շարեք թակած խոզի միսը, աղ արեք, ձեր ճաշակով համեմեք: Մսերի վրա քսեք ընկուզեղենի ու թթվասերի խառնուրդը: Ապա մեկ շերտ քերած պանիր լցրեք վրան:

Տապակը 20-25 րոպեով տեղադրեք 180 աստիճան տաքության ջեռոցում:

Ուտեստը մատուցեք տաք վիճակում, թարմ կանաչեղենի հետ:

Տեսանյութեր

Լրահոս