Տավարի մսով ու լապշայով լագման
Բաղադրիչները՝
- տավարի փափուկ միս- 500 գ
- լապշա- 300 գ
- կարտոֆիլ- 3 հատ միջին չափի
- բուլղարական պղպեղ- 1 հատ
- լոլիկ- 2 հատ
- գազար- 1 հատ
- գլուխ սոխ- 1 հատ
- սխտոր- 3 պճեղ
- բուսական յուղ- 2 ճ/գ
- դափնու տերև- 2 հատ
- աղ ու աղացած կարմիր պղպեղ՝ ըստ ճաշակի
- ջուր- 1,5 լ
- կանաչ սոխ- 3 ճյուղ
- սամիթ- 2 ճյուղ
Պատրաստման եղանակը
Տավարի միսը լվացեք, փոքր կտորներով կտրատեք:
Գազարը քերիչով քերեք: Կտրտեք լոլիկը, կանաչ սոխը, սամիթը, մաքրած կարտոֆիլն ու սոխը:
Խորը թավայի կամ կաթսայի մեջ տաքացրեք բուսական յուղը, մեջը լցրեք տավարի մսի կտորներն ու 8-10 րոպե տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Ավելացրեք գազարն ու սոխը, ևս 5 րոպե տապակեք:
Ապա ավելացրեք լոլիկը, բուլղարական պղպեղը, դափնու տերևը, ևս 10 րոպե պատրաստեք:
Ավելացրեք կտրտած կարտոֆիլն ու աղացած կարմիր պղպեղը:
10 րոպեից լցրեք տաք ջուրն ու կափարիչը ծածկեք: Թույլ կրակի վրա կես ժամ եփեք:
Աղ արեք, սխտորը ճզմեք, ավելացրեք ուտեստին, կրակից վերցրեք:
Լապշան առանձին կաթսայի մեջ եփեք, քամեք:
Լապշան լցրեք ափսեների մեջ, ավելացրեք բանջարեղենով ու մսով ապուրը, վրան լցրեք կտրտած կանաչ սոխն ու սամիթը: Մատուցեք: