Դդմիկով տաք աղցան
Բաղադրիչները՝
- դդմիկ- 2 հատ
- ձիթապտղի յուղ- 2 ճ.գ.
- սխտոր- 1 պճեղ
- ընկույզ- 50 գ
- մաղադանոս- 5 ճյուղ
- աղ, աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը՝
Դդմիկը լվացեք, փոքր խորանարդների ձևով կտրատեք: Մեծ թավայի մեջ տաքացրեք ձիթապտղի յուղը, դդմիկը տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Կտրտած դդմիկը պիտի մեկ շերտով տապակեք, եթե թավան փոքր է, մաս-մաս տապակեք:
Մաղադանոսը մանր կտրատեք, փոքր կտորներով կտրատեք նաև ընկույզը:
Պատրաստի դդմիկը լցրեք պնակի մեջ, վրան լցրեք ճզմած սխտորը:
Ավելացրեք կտրտած մաղադանոսն ու ընկույզը: Աղ ու պղպեղ արեք: Խառնեք:
Լցրեք աղցանամանի մեջ և անմիջապես մատուցեք: