
Սպանախով ու պանրով ձվածեղ

Բաղադրիչները՝
- ձու- 5 հատ
- կաթ- 5 ճ/գ
- սպանախ- 50 գ
- ֆետտա պանիր- 50 գ
- աղացած սև պղպեղ ու աղ՝ ըստ ճաշակի
- կարագ
Պատրաստման եղանակը՝
Սպանախը լվացեք, չորացրեք ու մանր կտրատեք: Ֆետտա պանիրը պատառաքաղով տրորեք:
Ձուն կաթի, աղացած սև պղպեղի ու աղի հետ պատառաքաղով խառնեք:
Կարագով թավան լավ տաքացրեք: Ձվային խառնուրդը լցրեք տաք թավայի մեջ ու 2 րոպե տապակեք:
Կրակը թեժացրեք ու ևս 5 րոպե տապակեք:
Պանիրն ու սպանախը լցրեք ձվածեղի վրա, թավան կափարիչով ծածկեք ու 2 րոպե տապակեք:
Պատրաստի ձվածեղի վրա կարող եք կտրտած կանաչ սոխ, մաղադանոս կամ սամիթ լցնել ու մատուցել: