
Խնձորով ու ծիրանաչրով աղցան

Բաղադրիչները
- 2 հատ գազար
- 2 հատ կանաչ խնձոր
- 250-300 գ ծիրանաչիր
- 200-250 գ ընկույզ
- 3 պճեղ սխտոր
- մայոնեզ՝ ըստ ճաշակի
- աղ, աղացած սև պղպեղ, կանաչի
Պատրաստման եղանակը
Ծիրանաչիրը լվացեք ու չորացրեք: Խնձորն ու գազարը լվացեք, մաքրեք, խնձորի կորիզները հեռացրեք:
Գազարը խոշոր քերիչով անցկացրեք: Ծիրանաչիրը կտրատեք: Լցրեք խորը պնակի մեջ:
Խնձորը կտրատեք, ավելացրեք աղցանին: Ավելացրեք նաև կտրտած ընկույզը:
Սխտորը ճզմեք, ավելացրեք մայոնեզին ու խառնեք:
Մայոնեզը ավելացրեք աղցանին, լավ խառնեք, աղ ու պղպեղ արեք: Տեղադրեք սառնարանում:
Մատուցելուց առաջ զարդարեք կանաչիով: