
Բլղուրով ու ապխտած երշիկով աղցան

Բաղադրիչները՝
- 120 գ բլղուր
- 160 գ լոլիկ
- 160 գ ապխտած երշիկ
- կես փունջ մաղադանոս
- 2 պճեղ սխտոր
- 1 թ.գ. խնկածաղիկ (орегано)
- 2 պտղունց կծու կարմիր պղպեղ
- 2 ճ.գ. ձիթապտղի յուղ
- 2 թ.գ. կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը՝
Բլղուրը եփեք ու քամեք: Ցողեք ձիթապտղի յուղով ու կիտրոնի հյութով:
Երշիկն ու լոլիկը խոշոր կտորներով կտրատեք: Մաղադանոսն ու սխտորը մանր կտրատեք:
Աղցանի բաղադրիչները խառնեք իրար, համեմեք կարմիր պղպեղի ու խնկածաղիկի խառնուրդով:
Մատուցեք: