
Հավի բդիկները՝ բանջարեղենով ու ձիթապտղով

Բաղադրիչները`
- հավի բդիկներ- 800 գ
- ձիթապտուղ- 1 փոքր տուփ
- լոլիկ- 300 գ
- բուլղարական պղպեղ- 2 հատ
- համեմունքներ
- սոյայի սոուս- 2 ճ/գ
- ձիթապտղի յուղ
Պատրաստման եղանակը`
Լոլիկն ու պղպեղը խոշոր կտրատեք, ձիթապտղի հետ մեկտեղ լցրեք տապակի մեջ: Վրան ձիթապտղի յուղ ցողեք:
Հավի բդիկները համեմեք, դրեք բանջարեղենի վրա, վրան սոյայի սոուս լցրեք:
Ուտեստը 35-40 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: