
Ջամբալայա

Բաղադրիչները
- 400 գ նրբերշիկ (ցանկալի է՝ կիսաապխտած կամ ապխտած)
- 350 գ բրինձ
- 1 գլուխ սոխ
- 200 գ բուլղարական պղպեղ
- 300 գ լոլիկ
- 2 պճեղ սխտոր
- 1 ճ.գ. տոմատի մածուկ
- 60 մլ բուսական յուղ
- 1 փունջ թարմ մաղադանոս
- աղ, աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Լոլիկների վրա դանակով խաչաձև կտրվածք արեք, մի քանի վայրկյանով եռացրած ջրի մեջ մտցրեք ու հանեք, դրեք ափսեի մեջ:
Սոխն ու սխտորը մաքրեք: Սոխը փոքր խորանարդների ձևով կտրատեք, սխտորը շատ մանր կտրատեք:
Քաղցր բուլղարական պղպեղը մաքրեք սերմերից ու ոչ մեծ կտորներով կտրատեք:
Լոլիկների կեղևը մաքրեք ու խորանարդաձև կտրատեք:
Նրբերշիկների թաղանթները հեռացրեք ու օղակաձև կտրատեք:
Բուսական յուղի մեջ նրբերշիկները տապակեք ու դրեք մի կողմ:
Խորը թավայում, որի մեջ պիտի պատրաստեք ուտեստը, տաքացրեք բուսական յուղը: Սոխը տապակեք մինչև թափանցիկ դառնալը:
Տապակած սոխին ավելացրեք կտրտած պղպեղն ու մի փոքր տապակեք:
Ավելացրեք լոլիկը, սխտորն ու տոմատի մածուկը: Աղ ու պղպեղ արեք:
Ապա ավելացրեք նրբերշիկն ու բրինձը: Խառնեք: Վրան եռացրած ջուր լցրեք: Ջուրը պետք է թավայի պարունակությունից 1,5-2 սմ բարձր լինի: Կրակը թեժացրեք, թավան կափարիչով ծածկեք ու շոգեխաշեք մինչև բրնձի պատրաստ լինելը:
Պատրաստի ուտեստի վրա կտրտած մաղադանոս լցրեք ու մատուցեք: