Գազարը՝ մարոկկյան ձևով
Բաղադրիչները
- 25 հատ փոքր գազար
Մարինադի համար
- ձիթապտղի ձեթ- 1 ճ/գ
- մեղր- 1 ճ/գ
- 1 հատ մեծ նարնջի հյութ
- կես կիտրոնի հյութ
- սխտոր (մանրացրած կամ ճզմած)- 3 մեծ պճեղ
- չորացրած չիլիի փաթիլներ- 1 ճ/գ
- չաման- 1/2 թ/գ
- աղացած պապրիկա- 1/2 թ/գ
- աղ
- աղացած դարչինժ 1/4 թ/գ
Համեմելու համար
- մանրացրած ընկույզ- 1/2 բաժակ
- համեմ- 1 փոքր փունջ
Պատրաստման եղանակը
Գազարները մաքրեք, լվացեք, չորացրեք ու մեկ շարքով շարեք տապակի մեջ: 35-40 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում մինչև փափկելը:
Մարինադի համար նախատեսված բոլոր մթերքները լցրեք մեծ պնակի մեջ ու լավ խառնեք:
Մարինադը լցրեք ջեռոցից հանած գազարների վրա ու 15 րոպե թողեք:
Համեմեք մանրացրած ընկույզով ու համեմով: Մատուցեք: