Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը շեշտում է՝ Սփյուռքը պատմականորեն դեմ է այդ հարաբերությունների կարգավորմանը, որովհետև հստակ է՝ ՀՀ-ն պատրաստ չէ գործընթացին, որը ղեկավարում է Թուրքիան:
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ, միջազգայնագետ Նուբար Չալըմյանը պատասխանելով հարցին, թե այս ամենից ի՞նչ կարելի է սպասել, և հնարավո՞ր է՝ Նիկոլ Փաշինյանը և Էրդողանն առաջիկայում սկսեն ուղիղ բանակցություններ վարել, պատասխանեց, որ հիմա չպետք է զարմանալ, եթե տեսնենք հայ-թուրքական հարաբերություններում աշխուժացում։
Փաշինյան-Էրդողան նախօրեին կայացած առաջին հեռախոսազրույցից հետո Հայաստանն ու Թուրքիան, կարծես, նախապատրաստվում են բանակցությունների Երևանում: Ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը տեղեկություն է տարածել, որ Թուրքիան առաջարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հաջորդ հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երևանում։