Անկարան Նոյեմբերի 9-ի Հայտարարության կողմ չէ. Մարիա Զախարովան՝ Էրդողանի՝ Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման վերաբերյալ հայտարարության մասին

«Ես ուզում եմ հիշեցնել, որ Անկարան Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված Նոյեմբերի 9-ի փաստաթղթի կողմ չէ»,- այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ռուս խաղաղապահ զորակազմին 2025թ. Արցախից դուրս բերելու՝ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հայտարարության վերաբերյալ «Ռիա Նովոստիի» հարցին:

Նա հավելեց, որ հենց այդ փաստաթղթի հիման վրա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտը:

«Եվ հենց այդ փաստաթղթում են հստակ նշված թե՛ խաղաղապահների՝ տարածաշրջանում գտնվելու ժամկետները, թե՛ դրանք հերթական հնգամյա ժամկետով երկարաձգելու պարամետրերը: Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում շարունակում են կատարել կարևոր կայունացնող դեր»,- ասաց Մարիա Զախարովան:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշեց նաև, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ձեռնտու լինի՝ ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ՝ Թուրքիայի համար:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս